Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

11 հուլ 2018 14:40

Այն ագրեսիան ու թշնամանքը, որին ականատես եմ եղել Ադրբեջանում, չեմ տեսել որևէ այլ երկրում. Վլադին Ադրբեջանում սպառնում են

Այն ագրեսիան ու թշնամանքը, որին ականատես եմ եղել Ադրբեջանում, չեմ տեսել որևէ այլ երկրում. Վլադին Ադրբեջանում սպառնում ենԱդրբեջան այցելած հայկական արմատներով բլոգեր Վլադը, ով մեկ շաբաթ առաջ իր էջում տեսանյութ էր հրապարակել Ադրբեջան կատարած այցի վերաբերյալ, հայտնել է, որ սպառնալիքներ է ստանում:

Այս մասին իր յութուբյան էջում տեղադրած տեսաուղերձի միջոցով հայտնում է բլոգերը:
 Բելառուսական անձնագրով Ադրբեջան անցած հայկական արմատներով բլոգերը խնդրել է տարածել տեսանյութը և այդպիսով օգնել իրեն:
«Ինչպես սպասվում էր, իրավիճակը անկայուն է: Տարածեք տեսանյութը, տարածեք իմ մասին տեղեկություն: Միայն այդ ճանապարհով ես կկարողանամ անվտանգ լինել»,-նշել է բլոգերը:
Բլոգեր Վլադը նշել է նաև, որ ցանկանում է, որպեսզի պարզ լինի իր այցի նպատակն Ադրբեջան:
Բլոգերը գրել է, որ ինքն Ադրբեջան այցելել է խաղաղ, զբոսաշրջության նպատակով և որ իր հրապարակած տեսանյութի նպատակը խաղաղ է եղել:
«Իմ հասցեին համացանցում ամենից շատ հնչող մեղադրանքն այն է, որ իմ հրապարակած տեսանյութն ունի սադրիչ նպատակ և որ ադրբեջանցիներին վարկաբեկելու համար ինչ-որ երկիր ինձ գումար է տվել»,-ասել է բլոգերը:
«Ես Ադրբեջան խաղաղությամբ եմ այցելել, ինչպես և այցելում եմ այլ երկրներ: Տեսանյութում նշել եմ, որ նպատակը մարդկանց ցույց տալն է այնպիսին, ինչպիսին նրանք կան: Տեսանյութում հրապարակել եմ մարդկանց, ովքեր ինձ կացարան են տվել, հաց են տվել, օգնել ճանապարհ գնալ, սակայն բոլորը այդ տեսանյութում միայն բացասականը տեսան»,-հավելել է նա:
Բլոգեր Վլադը հայտարարել է, որ ինքը զուտ բլոգեր է և տեսանյութերը նկարում է միայն իր ալիքի համար:


«Ես 23 տարեկան տղա եմ տեսախցիկով, ոչ ավելին, երբեք առաջարկ չեմ ստացել ինչ-որ բան գնելու կամ վաճառելու համար»,-ասել է նա:
Բլոգերը ընդգծել է նաև, որ զբոսաշրջիկի նկատմամբ այն ագրեսիան ու թշնամանքը, որին ականատես է եղել Ադրբեջանում, չի տեսել որևէ այլ երկրում, և բնական է, որ ինքը նման արձագանք է տվել այդ ամենին:
«Քաղաքական հետապնդման է ենթարկվում մի մարդ, ով երբեք կապ չի ունեցել քաղաքականության հետ: Հետապնդումն իրականացվում է մի տարածաշրջան այցի համար, որի կարգավիճակի հարցում չեն կարողանում համաձայնության գալ հենց քաղաքական գործիչները»,- ասել է բլոգերը՝ նշելով, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումներն անօրինական են:








Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր