Կենտրոնում կnտրել են գործարարին պատկանող ավտոմեքենայի ապակին և գnղացել պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ          11 աշխատանքային օրը բավարար չեղավ, որ գլխավոր հшնցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրլյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից սուրբ պատարագի մատուցումը       Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է, կիրառվել է տնային կալանք և գրավ    

12 հուլ 2018 10:35

«Ժամանակ».Սերժ Սարգսյանի գանգատը՝ «սաղ Պուտինն էր մեղավոր».Հիմա ումից է պահանջելու հինգ շրջանները

«Ժամանակ».Սերժ Սարգսյանի գանգատը՝ «սաղ Պուտինն էր մեղավոր».Հիմա ումից է պահանջելու հինգ շրջանները«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը մասնավոր զրույցների ժամանակ բողոքում է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մեղավորը նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն էր, որը շարունակ ճնշում էր գործադրում իր վրա, որպեսզի Հայաստանը վերադարձնի ազատագրված հինգ շրջանները, ընդ որում՝ ոչ մի բանի դիմաց:

Նախագահ Սարգսյանն ասում է, որ հեղափոխության արդյունքում Հայաստանի իշխանությունը դարձավ ավելի անզիջում, որովհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես հրաժարվում է բանակցել Ղարաբաղի հարցով՝ ասելով, թե հարցի լուծմանը պետք է մասնակցեն Արցախի ընտրված իշխանությունները: Հիմա ումից է Պուտինը պահանջելու հինգ շրջանները՝ հարցնում է Սերժ Սարգսյանը»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր