Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով          Այն, ինչ այսօր կատարվում է կոչվում է «ռեկետ», եթե ՀԷՑ-ը պետականացվի, պրոբլեմներ ենք ունենալու       ՄԻՊ հայտարարությունը կրոնական ազատությունների երաշխավորման առկա մտահոգությունների առնչությամբ    

12 հուլ 2018 10:52

«Հրապարակ».Քանի դեռ Նիկոլի ռեյտինգը բարձր է, լռում են, բայց մի օր պայթելու է .նոր եկողները մյուսներին որպես պոտենցիալ հանցագործ են նայում

«Հրապարակ».Քանի դեռ Նիկոլի ռեյտինգը բարձր է, լռում են, բայց մի օր պայթելու է .նոր  եկողները մյուսներին որպես պոտենցիալ հանցագործ են նայում
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական համակարգի միջին օղակներում աշխատանքը կազմալուծված է, քանի որ այժմ աշխատում են «ստուգող-բռնող» մարմինները: Վարչությունների, բաժնի պետերի մակարդակում խոսում են, որ քանի դեռ արտահերթ ընտրություններ չեն եղել, լուրջ ռեֆորմներն անհնար են: Այս շրջանակը քաղաքականացված չէ, փոփոխություններն էլ, որպես կանոն, չեն ազդում նրանց վրա, սակայն հեղափոխությունից հետո կադրային փոփոխությունների ալիքն արդեն նրանց է հասել․ ոմանց ասվել է՝ դիմում գրեք գնացեք։

«Համակարգը կազմալուծվում է, ահագին մարդիկ դուրս են գալիս, եկողները մյուսներին որպես պոտենցիալ հանցագործ են նայում: Ներսում մեծ դժգոհություն է հասունանում։ Ուղղակի, քանի դեռ Նիկոլի ռեյտինգը բարձր է, լռում են, բայց մի օր պայթելու է»,- ասաց պետական համակարգի մեր աղբյուրը»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր