Արդեն չեն խորշում նույնիսկ բացահայտ հորինվածքներ վերագրել Հայոց Հայրապետին. Արթուր սարկավագ Գևորգյան          Տեսանյութ․Լինելու է թույլ և ուժեղ խաղաղություն, թույլը՝ Փաշինյանի խաղաղությունն է, համեմված ադրբեջանցիներով, ուժեղ խաղաղությունը միայն հայի համար է       Հունիսի 1-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

12 հուլ 2018 16:20

Առաստաղի ծեփը պոկվել-ընկել է երկու ամսական երեխայի վրա

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Քաղաքի ծայրին գտնվող ամառանոցներից մեկում առաստաղի ծեփը պոկվել-ընկել է երկու ամսական երեխայի վրա: Երեխայի հայրը ծնունդով Նոյեմբերյանից է, ընտանիքը բնակվում է Երեւանում, ամռանը հանգստանալու համար եկել է Նոյեմբերյան: Երեխային տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:

ԲԿ տնօրեն Գարունիկ Ղուշչյանը հայտնեց, որ փոքրիկի ոտքի սալջարդ է ունեցել, դեմքին` քերծվածք: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում երեխային անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել: Գ. Ղուշչյանը հայտնեց, որ նույն օրը  երեխան տեղափոխվել է Երեւան, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Դեպքի կապակցությամբ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում քննություն է կատարում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր