Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

13 հուլ 2018 12:45

Նոր սկանդալ. Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա) կասկածվում է տղաներին բանակից կեղծ հիվանդությամբ ազատելու մեջ

Նոր սկանդալ. Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա) կասկածվում է տղաներին բանակից կեղծ հիվանդությամբ ազատելու մեջSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, ոստիկանությաւն Սյունիքի մարզային վարչության և ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցները ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ Երևան քաղաքի Տերյան փողոցում հաշվառված 24-ամյա Տիգրան Խաչատրյանը, Գորիս քաղաքի Վ. Մամիկոնյան փողոցում հաշվառված 22-ամյա Տրդատ Խաչատրյանը, 16 տարեկան դառնալով, զինվորական կոմիսարիատւմ անցել են համապատասխան կցագրման, որտեղ էլ ճանաչվել են պիտանի ժամկետային զինվորական ծառայության համար:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դրանից հետո Տ. և Դ. Խաչատրյանները առողջական վիճակի հետազոտման ակտերով ճանաչվել են «նևրասթենիա թեթև արտահայտված» ախտորոշմամբ հիվանդներ ու դրա արդյունքում ստացել են տարեկետումներ և ՀՀ զինապարտության մասին օրենքի 15-2 կետոի հատկանիշով եղբայրները հաշվառվել են պահեստազորում:
Ոստիկանության ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Տիգրան և Տրդատ Սուրիկի Խաչատրյանները, չտառապելով ժամկետային զինվորական ծառայությունից ազտավելու հիմք հանդիսացող հիվանդությամբ, ձեռք են բերել անհրաժշետ փաստաթղթեր, այդ թվում՝ բժշկական, որոնք օգտագործելով, ազատվել են ժամկետային զինվորական ծառայությունից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները Սյունիքի նախկին մարզպետ «Լիսկա» մականվամբ՝ Սուրեն Խաչատրյանի տղաներն են:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
shamshyan.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր