«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

17 հուլ 2018 12:59

Հիմա էլ ուզում են անունս վերցնել․ Արթուր Աղաբեկյանը խախտում է լռությունը

Հիմա էլ ուզում են անունս վերցնել․ Արթուր Աղաբեկյանը խախտում է լռությունըՀատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ Արցախի նախկին փոխվարչապետ, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանի հայրական առանձնատանը խուզարկություն է կատարվել Մանվել Գրիգորյանի գործի շրջանակում, և Արթուր Աղաբեկյանը չունի ո՛չ կասկածյալի, ո՛չ վկայի կարգավիճակ: Լուրը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Թե ինչ կապ ունի Արթուր Աղաբեկյանի հայրական տունը Մանվել Գրիգորյանի գործի հետ և ինչ են հայտնաբերել այնտեղ խուզարկությունից հետո, փորձեցինք պարզել գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանից․
-Պարո՛ն Աղաբեկյան, Հատուկ քննչական ծառայությունը հաղորդում է, որ Ձեր հայրական տան խուզարկությունը կատարվել է Մանվել Գրիգորյանի գործի շրջանակներում։ Ի՞նչ են այնտեղից հայտնաբերել խուզարկությունից հետո։
-Այդ գործողության մասին ոչ մի բառ չեմ ուզում ասել, ես կարծում եմ, որ ընդամենը իմ հայրական տունը շփոթել են Մանվել Գրիգորյանին պատկանող տներից մեկի հետ։
-Կարծում եք` խուզարկություն իրականացնողները կշփոթեի՞ն, խոսքը գնում է կարևոր պետական կառույցի հաղորդման մասին, ի՞նչ շփոթմունքի մասին է խոսքը։
-Այո՛, ես կարծում եմ, որ շփոթմունք է եղել, ուրիշ բան չունեմ ասելու։
-Պարո՛ն Աղաբեկյան, ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էիք, որ առհասարակ չեք ցանկանում խոսել և կպահպանեք 6-ամսյա լռություն, բայց փոխարենը շատ ակտիվ եք Ձեր ֆեյսբուքյան էջում և շատ արագ հրապարակում եք Ձեր շուրջ կատարվողը: Օրինակ, Ձեր հայրական տան խուզարկության մասին լրատվամիջոցները տեղեկացան հենց Ձեր էջի միջոցով, այսինքն՝ այլևս մտադիր չե՞ք լռել։
-Որովհետև ամեն բան տվեցի, հիմա էլ ուզում են անունս վերցնել։ Դա է պատճառը։
-Ձեր վերջին գրառման մեջ նշել էիք նաև, որ 2015 թվականից չեք շփվում Մանվել Գրիգորյանի հետ։ Ո՞րն էր ձեր շփումների դադարեցման պատճառը։
-Մանվել Գրիգորյանի հետ չէի շփվում իմ և նրա ապրելակերպերի, իմ և նրա մտածելակերպերի տարբերության պատճառով։ Այլևս հարցեր մի տվեք, վատառողջ եմ, թողեք ինձ հանգիստ։
Հիշեցնենք՝ իր գրառման մեջ Արթուր Աղաբեկյանը նշել էր, որ «ակնկալում է Արցախի Հանրապետությունում քաղաքական գնահատական տեղի ունեցածի մասով և գրավոր դիմել է Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազին և ԱԱԾ-ին՝ նմանատիպ խայտառակ որոշման գործադրումը Արցախի Հանրապետությունում հանձն առնելը պարզաբանելու նպատակով»:   

factor.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր