Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

20 հուլ 2018 14:48

«Սերժ Սարգսյանի համար ձևած» սուպերվարչապետությունն այժմ Փաշինյանն է «վայելում», հարմարավե՞տ է զգում դրա մեջ

«Սերժ Սարգսյանի համար ձևած» սուպերվարչապետությունն այժմ Փաշինյանն է «վայելում», հարմարավե՞տ է զգում դրա մեջԱյսօր ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց սուպերվարչապետության մասին, թե «Սերժ Սարգսյանի համար ձևած» սուպերվարչապետությունն այժմ Փաշինյանն է «վայելում», հարմարավե՞տ է զգում դրա մեջ, մտադրություն ունի՞ հրաժարվել դրանից:

«Սազում ա՞»,- կատակեց Փաշինյանը:
Նա հայտարարեց, որ միանշանակ՝ այո՛, սուպերվարչապետությունը վերացվելու է: Նրա խոսքով՝ իրենք արել են ամեն ինչ, որպեսզի ոստիկանության, քննչական համակարգերի կայունությունը չխաթարվի, առավել ևս, պետական կառավարման համակարգում բալանսավորման  քաղաքականությանը պետք է գնալ այնպես, որ պետական կառավարման համակարգի կայունությունը չխաթարվի. «Երբ ժամանակին ես ասում էի, որ այս համակարգով ավելի հեշտ է հեղափոխություն անել, քան նախկինում, շատերը մեղադրում էին»:
Ն.Փաշինյանը նշեց, որ բալանսավորում պետք է տեղի ունենա, բայց պետք է գիտակցել, որ դա մի օրում տեղի չի ունենալու, բայց եթե տեղի ունենա այնպես, որ չապահովվի կայունությունը, կունենանք շատ լուրջ խնդիրներ:
«Ո՞վ է ասել, որ բալանսավորում պետք է լինի նախագահի ու վարչապետի միջև»,- հարցադրում արեց Ն.Փաշինյանը՝ նշելով, որ բալանսավորում պետք է տեղի ունենա ոչ թե վարչապետի ու նախագահի, այլ՝ կառավարության ու խորհրդարանի միջև:

«Եթե որևէ մեկը մտածում է, որ պետությունը կարող է ունենալ երկու ղեկավար, դա պետության վերջն է»,- նկատեց Ն.Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր