Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

20 հուլ 2018 21:00

Կալանավորին կտտանքների են ենթարկել. տեսանյութ

Ռուսաստանի քննչական կոմիտեի աշխատակիցները պաշտոնական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ գործ են հարուցել՝ Յարոսլավի գաղութում բանտարկյալի կտտանքների տեսագրության հրապարակվելուց հետո։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում։
«Հետաքննության տվյալներով՝ Յարոսլավ քաղաքում գտնվող թիվ 1 ուղղիչ գաղութում գտնվելով, դիտավորյալ գործելով՝ կալանավորի նկատմամբ բռնություն են կիրառել։ Նրանք տղամարդու իրանին և վերջույթներին ձեռքերով, ոտքերով և չպարզաբանված առարկաներով բազմաթիվ հարվածներ են հասցրել»,-ասվում է հաղորդագրությունում։
Քննիչները պարզաբանում են միջադեպի հանգամանքները և պարզում հանցագործությանը մասնակիցների անձը։
Տեսագրությունում համազգեստով շուրջ տասը տղամարդ տևական ժամանակ ծեծի են ենթարկում սենյակի մեջտեղում հատակին պառկած և ձեռնաշղթաներով կալանավորին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր