Ես ձեր դատական թիմից չեմ վախենում, ես արդարացվելու եմ, բայց դուք մնալու եք մեղավոր և ձեր սերունդներն են մնալու մեղավոր          Արցախում առգրավված ռուսական զենքը կարող է վաճառվել Ուկրաինային․Ադրբեջանցի պատգամավոր       Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան    

21 հուլ 2018 09:46

«Ժամանակ». Վլադիմիր Գասպարյանին «գոլդազրկել» են, որ իրեն նոր Հայաստանում արտոնյալ չզգա

«Ժամանակ». Վլադիմիր Գասպարյանին «գոլդազրկել» են, որ իրեն նոր Հայաստանում արտոնյալ չզգա«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետի հրամանով բարձրաստիճան նախկին բոլոր ոստիկաններից հավաքել են նրանց մեքենաների ոստիկանական «գոլդ» պետհամարանիշները: Օրինակ՝ հետ է վերցվել նախկին ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանի 999 II 99 պետհամարանիշը:
Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: «Այո, այդ պետհամարանիշների մի մասն արդեն հետ է վերցվել, եւ գործընթացը շարունակվում է»,-ասաց Օսիպյանը:

Մեր դիտարկմանը, թե ինչ են անելու այդ պետհամարանիշները, Օսիպյանը պատասխանեց. «Դրանք նորից չեն վաճառվելու: Նախորդների փորձից հասկացվեց, որ դա նպատակահարմար չէ»,-ասաց Օսիպյանը՝ չպատասխանելով, թե նախկին պաշտոնյաներից պետհամարանիշները հետ վերցնելը իրականում ինչ նպատակ է հետապնդում:
Իրականում դրանք վերցվել են, որ նրանք իրենց նոր Հայաստանում էլ արտոնյալ չզգան՝ շրջանցելով օրենքները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր