ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

21 հուլ 2018 10:02

«Հրապարակ».Չի բացառվում՝ ՊՆ-ում Փաշինյանը ստուգումներ անցկացնի.այդ ժամանակ շատերը կհայտնվեն դատ ու դատաստանի առաջ

«Հրապարակ».Չի բացառվում՝ ՊՆ-ում Փաշինյանը ստուգումներ անցկացնի.այդ ժամանակ շատերը կհայտնվեն դատ ու դատաստանի առաջ«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը վերացրել է պաշտպանության նախարարության արտաբյուջեն: Օրերս արտաբյուջետային միջոցներից սնվող անձանց, կառույցներին ասել են, որ այլևս այդ գումարները չեն լինելու: Պետք է բավարարվեն միայն պետական բյուջեից հատկացվող գումարներով։ Մի շարք մարդիկ փաստի առաջ են կանգնել՝ ՊՆ-ն արտաբյուջեի գումարներով տարբեր «ծակեր» էր փակում, միջոցառումներ կազմակերպում, արանքում էլ գումար աշխատում, նաև որոշակի գումար հատկացնում վետերաններին, ովքեր նույնպես փաստի առաջ են կանգնել:

Ի դեպ, չի բացառվում, որ Փաշինյանը ստուգումներ անցկացնի և պարզի, թե տարիներ ի վեր արտաբյուջեի գումարներն ինչի վրա են ծախսվել: Այդ ժամանակ, մեր աղբյուրների համոզմամբ, շատերը կհայտնվեն դատ ու դատաստանի առաջ»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր