Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին       Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

23 հուլ 2018 14:58

Թուրքիայի պատմագիտական ընկերությունը քարոզչական ֆիլմ է նկարահանել «Հայկական հարցի» մասին

Թուրքիայի պատմագիտական ընկերությունը քարոզչական ֆիլմ է նկարահանել «Հայկական հարցի» մասինԹուրքիայի պատմագիտական ընկերությունը «Հայկական հարցի» վերաբերյալ փաստագրական անիմացիոն ֆիլմ է նկարահանել, որը կոչվում է «Հայերի ապստամբությունը, ահաբեկչությունը և քարոզչությունն Օսմանյան պետության դեմ»:
Այն նպատակ ունի «Հայկական հարցի» մասին իրազեկել թուրքական և միջազգային հանրության:
Ընկերության պաշտոնական կայքում տեղ գտած հայտարարության մեջ նշվում է, որ ֆիլմը բաղկացած 7 մասից: Հանրության դատին կհանձնվի 5 լեզվով (թուրքերեն, անգլերեն, իսպաներեն, գերմաներեն և ֆրանսերեն):
1․ 1915 ահաբեկչություն և ապստամբություն
2․ 1915 տեղափոխություն և վերաբնակեցում
3․ Սփյուռք, դիվանագիտություն և քարոզչություն
4․ ԱՍԱԼԱ․ Արյուն ու կրակ
5․ Կեղծ փաստաթղթեր և իրականություն
6․ Ոչ պատմական դիվանագիտություն
7․ Առաջին կրակը․ 1915թ մահմեդականների նկատմամբ դաժանություն:
Աղբյուր` TTK.com.tr
Ermenihaber.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր