Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

23 հուլ 2018 21:19

Տերյանական պոեզիայի օրը Գանձայում. Տեսանյութ

Տերյանական պոեզիայի օրը Գանձայում. ՏեսանյութՀուլիսի 21-ին հերթական անգամ Գանձայում կայացավ Տերյանական պոեզիայի տոնը:  
Տոնը հիմնադրվել է 1967 թվականին: 1981 թվականին Վրաստանի կոմկուսի կենտկոմի որոշմամբ պոեզիայի տերյանական օրը պաշտոնականացվել և ներառվել է հանրապետական նշանակության տոների ցանկում: 
 
Հանդիսությունը սովորաբար անցկացվում է հուլիսի նախավերջին կիրակի օրը, քանի որ 1905 թվականին այդ օրը Գանձայում է եղել Ավետիք Իսահակյանը և դեռևս Մոսկվայի Լազարյան ճեմարանի ուսանող Վահան Տեր-Գրիգորյանի (Տերյան) հետ մասնակցել է Վարդավառի տոնախմբությանը: 
 
Տոնակատարությունը մշտապես  կազմակերպում է Վրաստանի Նինոծմինդայի շրջանի ղեկավարությունը, իսկ հայաստանյան պատվիրակության մասնակցության կազմակերպիչը «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպությունն է՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: 
 
Տերյանական պոեզիայի տոնին տարբեր տարիներին մասնակցել են Հայաստանի և Վրաստանի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ և հայտնի մշակույթի գործիչներ, որով տոնը վերածվել է հայ և վրաց ժողովուրդների միջև բարեկամության իսկական տոնահանդեսի: Տոնի մասնակիցները նախ այցելում են Վահան Տերյանի տուն-թանգարան, ապա պոետի հոր՝ Տեր-Սուքիասի ձեռքով 1852 թվականին կառուցված Սուրբ Կարապետ եկեղեցին, որի բակում է հանգչում Վահան Տերյանի միակ դուստր Նվարդ Տերյանի աճյունը:  Տեղի է ունենում նաև դաշտահանդես, որտեղ հնչում են տերյանական բանաստեղծություններն ու հիշողության խոսքեր նրա մասին: Հնչող երգ ու երաժշտությունը ամբողջացնում է տոնական տրամադրությունը: 
 
Պոեզիայի տոնը հիրավի համաժողովրդական տոնախմբություն է Ջավախքում: Այդ օրը տոնին մասնակցելու սուրբ պարտավորություն է զգում յուրաքանչյուր ջավախքահայ, անգամ նրանք, ովքեր ապրում են հեռվում: Տարբեր տարիներին պոեզիայի տերյանական օրերին իրենց մասնակցությունն են բերել ճանաչված բանաստեղծներ Սիլվա Կապուտիկյանն ու Իոսեբ Նոնեշվիլին, Հրաչյա Հովհաննիսյանն ու Կառլո Կալաձեն, Վահագն Դավթյանն ու Մորիս Փոցխիշվիլին, հայտնի գրողներ Մկրտիչ Սարգսյանը, Հրանտ Մաթևոսյանը, Շալվա Նիշնիանիձեն, Գեորգի Ցիցիշվիլին և շատ ուրիշներ: 
 
Տոնին այս տարի մասնակցում էին Հայաստանյան պատվիրակության ղեկավար՝ «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, ՀՀ գրողների միության անդամներ Լեւոն Բլբուլյանը, Կորյուն Առաքելյանը, Դավիթ  Սարգսյանը, Հարություն Հովնաթանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանը, Դավիթ Չիչինաձեն, Ախալքալաքի շրջանի ղեկավարներ Յուրա Ունանյանը, Նաիրի Իրիցյանը, Նինոծմինդայի շրջանի ղեկավար Սմբատ Կյուրեղյանը,վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Սրբազան Միրզախանյանը,Վրաստանում ՀՀ արտաքին և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանն ու այլոք։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր