Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

24 հուլ 2018 12:37

Զանգ Մոսկվայից. Պուտինը հասկացավ եւ ընդունեց Փաշինյանին

Զանգ Մոսկվայից. Պուտինը հասկացավ եւ ընդունեց ՓաշինյանինԵրեկ Նիկոլ Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, քննարկելով երկկողմ հարաբերությունների ու ԵՏՄ-ի խնդիրներ:Ընդ որում, հայկական ու ռուսական պաշտոնական հաղորդագրությունների մեջ կա մի քանի փոքր տարբերություն.Հայկական տեքստում նշված է, որ քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները եւ ԵՏՄ խնդիրները, ռուսական տեքստում առաջինը հիշատակվում է ԵՏՄ-ն, այնուհետեւ երկկողմ հարաբերություններն, առանց դաշնակցային բառի:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայ-ռուսական տիրույթում առաջացած որոշակի լարվածության ֆոնին.Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել, որը որոշակի անհանգստությամբ է ընդունվել Մոսկվայում, ինչը արտահայտվեց առանձին ԶԼՄ-ների ու քաղաքական գործիչների սուր ու ավանդական վիրավորական հրապարակումներով,Փանիկի միջադեպը, եւ այս իրադարձությունների կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի կոշտ արձագանքը՝ նա Փանիկի միջադեպը համարեց հայ-ռուսական բաեկամության ու Հայաստանի ինքնիշխանության դեմ սադրանք:

Ըստ ամենայնի, առաջացել էր ուղիղ շփման անհրաժեշտություն, խնդիրները պարզաբանելու համար:Այս իրադարձությունները լայն քննարկումներ են առաջացրել հայկական քաղաքագիտական-մեդիա շրջանակներում, եւ տեսակետները հիմնականում բաժանվում են երկու խմբի՝ մի մասը պնդում է, թե պետք չէ դրանից մի կաթիլ մեղր սարքել,ու այս ողջ աղմուկը հերթական պղպջակ է: Եվ այս ամենով կարմիր թելի պես անցնում է այն միտքը, որ Ռուսաստանին վտանգավոր է բարկացնել:

Բանավեճի մյուս մասն այն կարծիքին է, որ խնդիրները չբարձրաձայնելը, անտեսելը կամ «տակից» կարգավորելը այլասերել են հայ ռուսական հարաբերությունը, փաստացի վերացրել այն, վերածելով Հայաստանի միակողմանի կախվածության:

Առաջին խմբի մտահոգությունները Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության տրամաբանության իներցիան են, սակայն այս դեպքում հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանի վարչակարգը փաստացի գոյատեւում էր Ռուսաստանի հովանավորությամբ,

ամբողջովին կախված էր նրանից, եւ նա պարզապես չէր կարող հրապարակային բարձրացնել խնդիրները, բացի մի քանի երկչոտ դեպքերից, երբ դանակը հասնում էր ոսկորին:Ի դեպ, այդ քաղաքականությունը չէր խանգարում, որ Ռուսաստանը պարբերաբար «բարկանա» եւ Հայաստանի շահերի ու արժանապատվության դեմ քայլեր ձեռնարկի, մասնավորապես՝ ապրիլյան պատերազմը, երբ Հայաստանը դրա նախօրեին ոտքով-գլխով տրվել էր Ռուսաստանի պահանջներին:

Նոր իշխանությունը, չփոխելով արտաքին քաղաքական կուրսը, փոխում է մոտեցումները եւ դնում գործընկերության խնդիր, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանի, այլեւ մյուս ուժային կենտրոնների հետ:

Բացի այդ, նոր իշխանությունը չունի արտաքին հովանավորների խնդիր, եւ ավելի անկաշկանդ է իր գործողություններում:Իսկ դրանք ուղղված են Հայաստանի ինքնիշխանության, պետական արժանապատվության աստիճանի բարձրացմանը:

Ռուսաստանում Հայաստանի ուղղությամբ մտահոգությունները կապված չեն արտաքին քաղաքական կուրսի հետ, դրանք շատ ավելի խորքային պատճառ ունեն, որոնց թվում է թե վերոհիշյալ հանգամանքը՝ երբ ՀՀ նոր իշխանությունը չունի նախորդի խնդիրը:Սակայն ամենակարեւորը հանրային տրամադրությունների ու մտածողության փոփոխությունն է, երբ հայ հանրությունն արդեն սկսում է այլ կերպ ընկալել ու իմաստավորել ավանդական պատկերացումները քաղաքականության ու արտաքին հարաբերությունների մասին:Եվ շանտաժն ու սպառնալիքները այլեւս անցած փուլ են:
Մասնավորապես, հայ-ռուսական ուղղությամբ ավելի ու ավելի հասկանալի է դառնում այն իրողությունը, որ միակողմանի կախվածություն չկա եւ չի կարող լինել, եւ որքան Հայաստանն է կախված Ռուսաստանից, նույնքան եւ գուցե ավելի հակառակն է:Հանրային լեգիտիմ իշխանության առկայությունը Հայաստանում թույլ է տալիս «ամրագրել» այս իրավիճակը եւ դնել հավասար գործընկերության խնդիրը:

Եթե Ռուսաստանը կորցնի Հայաստանը, դա կլինի նրա հարավային ռազմավարական ուղղության լիակատար տապալումը, եւ դրա հետեւանքով առաջացած ալիքը դեպի Եվրասիայի խորքեր այլեւ անկասելի կլինի:Ռուսաստանում դա հասկանում են վաղուց, խնդիրն ամեն ինչ անելն էր, որպեսզի հայերը դա չհասկանան, կամ «չօգտվեն» դրանից: Դա հաջողությամբ արվում էր ԶԼՄ-ների, ագենտուրայի ու քրեական վարչակարգերի միջոցով:Դրան լծված է, ցավոք մինչ այժմ, նաեւ հայ քաղաքագետների ու փորձագետների մի մեծ խումբ, տարբեր մոտիվացիաներով, իհարկե:Հայաստանի իշխանությունը պետք է հետեւողական լինի իր նոր մոտեցումներում, չտրվելով շանտաժին ու սպառնալիքներին:Դա կփրկի հայ-ռուսական հարաբերությունն այլասերումից ու ի վերջո՝ խզումից՝ դրանից բխող հետեւանքներով:Այդ քաղաքականությունն ի վերջո ռուսներին կստիպի ընդունել այդ իրողությունը, որի մասին հիանալի գիտեն:
Lragir.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր