Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

24 հուլ 2018 14:33

Մանվել Գրիգորյանի տանը գտնված մեքենաները բանակի հետ ոչ մի կապ չունեն. Արցախի Պնախարար

Մանվել Գրիգորյանի տանը գտնված մեքենաները բանակի հետ ոչ մի կապ չունեն. Արցախի ՊնախարարԱրցախյան բանակին նվիրած մեքենաները հենց բանակի հաշվեկշռում են։ Այս մասին այսօր Ստեփանակերտում կայացած ասուլիսի ընթացքում ասել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: 
Նրան հայտնի չէ` ինչի վրա են հիմնվում խոսակցություններն այն մասին, որ Պաշտպանության բանակի մեքենաները հայտնվել են կալանավորված Մանվել Գրիգորյանի մոտ։
«Այդպիսի բան չկա։ Համացանցում նյութ կար, որ աստրախանցի բարերարները «Երկրապահ» մեքենաներ են փոխանցել, նրանք են դրա մասին ասել։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Պաշտպանության բանակին նվիրած բոլոր մեքենաները Պաշտպանության բանակի հաշվեկշռում են։ Գրիգորյանի առանձնատան խուզարկության ընթացքում գտնվածները Պաշտպանության բանակի հետ կապ չունեն», - ասել է Մնացականյանը։
Նա հասարակությանը հորդորեց սպասել դատարանի որոշմանը, երբ բոլոր հարցերի պատասխաններ կտրվեն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր