Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

24 հուլ 2018 20:50

Երկերեսանի երեխա է ծնվել

Երկերեսանի երեխա է ծնվելԻնդոնեզիայում մի գլխի մեջ տեղավորված՝ երկու երեսով և մի զույգ ուղեղող երեխա է ծնվել։ Այս մասին հաղորդում է Daily Mail պարբերականը։
Գիլան Էնդիկա անունով տղան ծնվել է ինդոնեզական Բաթամ քաղաքում։ Ներկայումս նա երկու ամսական է։ Նա մեկ մարմին ունի, երկու ձեռք, երկու ոտք, բայց այն պատճառով, որ իր զույգ եղբայրը չի կարողացել զարգանալ մոր արգանդում, նրա գլուխը դեֆորմացվել է։ Նման պաթոլոգիա հանդիպում է 250 հազարից մեկ անգամ։
Պարբերականը նշում է, որ գլխի դեֆորմացիան և երկվորյակ եղբոր ուղեղի և դեմքի առկայությունը, երեխայի կյանքը վտանգի են ենթարկում. գլխում ավել հեղուկ է հավաքվում։ Տեղի բժիշկները ասել են, որ չեն կարող ոչնչով օգնել։ Երեխան դեռևս հիվանդանոցում է մնում՝ բժիշկների հսկողության տակ։
Գիլանի մայրն ասել է, որ չի իմացել տղայի վիճակի մասին մինչև ծննդաբերությունը։ Կինը երեք անգամ ուլտրաձայնային հետազոտություն է անցել, բայց այն ոչինչ ցույց չի տվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր