17:30 - ՊԵԿ-ը հայտնաբերել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր         17:10 - Գյադեք այս կողմ անցեք, գյադեք այն կողմ անցեք. ով է թույլ տվել գիշերը ժամը 3-ին մարդկանց բնակարաններից տանեն բաժին      16:35 - Տեսանյութ.Նոր կադրեր՝ Իջևանում ցուցարարների և ոստիկանության միջև    

25 հուլ 2018 10:37

«Ժողովուրդ». Արշավ՝ կառավարության դեմ. . օգնում են նախկին իշխանության ներկայացուցիչներ, որոնք կեղծ տեղեկատվություն մատուցելու փորձ ունեն

«Ժողովուրդ». Արշավ՝ կառավարության դեմ. . օգնում են նախկին իշխանության ներկայացուցիչներ, որոնք կեղծ տեղեկատվություն մատուցելու փորձ ունենՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի եւ, ընդհանրապես, կառավարության դեմ արշավը խորը արմատներ ունի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջերս ամերիկյան հարցերով փորձագետ Արեգ Գալստյանը հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին: Գալստյանը նախարարից խնդրել է իրեն տալ արտահաստիքային խորհրդականի պաշտոն, սակայն մերժում է ստացել: Միեւնույն ժամանակ արդեն Մնացականյանը նրան առաջարկել է համագործակցել հետագայում, սակայն ոչ պաշտոնի գնով: Եվ կարելի է ենթադրել, որ Գալստյանը շատ ծանր է տարել` որոշելով վրեժ լուծել ՀՀ նոր իշխանություններից, իսկական արշավ սկսելով կառավարության դեմ: Իսկ Արարատ Միրզոյանի ԱՄՆ այցն էլ դարձել է ամենալավ առիթը նման քայլի գնալու համար: Նրան այս հարցում օգնում են նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ, որոնք մեծ փորձ ունեն կեղծ տեղեկատվություն մատուցելու եւ սոցիալական ցանցերում արշավ կազմակերպելու մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ հենց Գալստյանից. «Ես հանդիպումներ եմ ունեցել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Սակայն դրանցից ոչ մեկի ժամանակ պաշտոնների հարց չի քննարկվել, եւ միակ մարդը, ով ինձ պաշտոն է առաջարկել, եղել է ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մշտական խորհրդականի պաշտոն: Սակայն ես չեմ ընդունել առաջարկը»: 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր