Հայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ          Պարոն Քոչարյանի գիտելիքները և իմացությունը տարածաշրջանի և միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են       Արցախի վերաբերյալ իրական տեսնում եմ միայն վերադարձի իրավունքը, որը իր հետևից բերելու է գույքային որոշակի իրավունքների    

25 հուլ 2018 10:53

«Հրապարակ». Փողով ազատվածների դոլարները ջուրն ընկան.ՊՆ-ն ուսումնասիրում է՝ ով ինչի համար է բանակից ազատվել

«Հրապարակ». Փողով ազատվածների  դոլարները ջուրն ընկան.ՊՆ-ն ուսումնասիրում է՝ ով ինչի համար է բանակից ազատվել«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ պաշտպանության նախարարությունը լծված է ուսումնասիրելու բանակից ազատվողների ցուցակը, ընդ որում՝ ուշադրության կենտրոնում են ոչ միայն պաշտոնյաների զավակները, այլեւ հասարակ անձինք: Մասնավորապես՝ դիտարկում են, թե ով ինչի համար է բանակից ազատվել, ինչ հիմքով, որքանով է դա օրենքի սահմանում եւ այլն:
Ըստ այդմ՝ արդեն մի քանի ահազանգ ենք ստացել, որ մարդիկ, ովքեր տարիներ առաջ գումարով ազատվել են բանակից, անգամ դեռ դրա համար արած պարտքերն ու վարկերն էլ չեն փակել եւ ունեն զինգրքույկ, զինկոմիսարիատից անհանգստացնում են: Ստացվում է՝ մի քանի հազար դոլարը ջուրն են գցել, քանի որ այդ գումարներն արդեն ետ վերադարձնելու մասին խոսելը հեքիաթի ժանրից է»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր