14:04 - Կուտակված թարախը պետք է անպայման դուրս գա.կարևորն` անվտանգության հետ կապված անդառնալի կորուստներ չունենալն է         13:44 - Քաղաքապետարանը՝ մանկապարտեզում երեխաներին աթոռներին կապելու մասին      13:22 - Ծննդատանը երեխան մահացած է ծնվել. հարազատները բողոքում են    

25 հուլ 2018 14:49

Քրեական հեղինակությունների կողմից կատարված շորթման հերթական դեպքը. առևանգել և ստիպել են տղամարդուն հրաժարվել իր բիզնեսից

Քրեական հեղինակությունների կողմից կատարված շորթման հերթական դեպքը. առևանգել և ստիպել են տղամարդուն հրաժարվել իր բիզնեսից«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել քրեական հեղինակությունների մասնակցությամբ հերթական շորթման դեպքի մասին, որը տեղի է ունեցել տարիներ առաջ։ 
Քրեական հեղինակություններ` «Սարատովի Արտյոմ» մականվամբ «օրենքով գող» Արտյոմ Սարգսյանը, «Տույ» մականվամբ Արթուր Ղազարյանը առևանգել են 42-ամյա երևանցուն, բռնություն գործադրել նրա նկատմամբ և ձեռքից խլել բիզնեսը՝ ստիպելով հրաժարվի իր բաժնեմասից։
Դեպի առթիվ քրեական գործ է հարուցվել ոստիկանությունում եւ պարզվում են հանգամանքները։
Նշենք, որ վերջին շրջանում ոչ միայն կոռուպցիոն հանցագործությունների, այլ նաեւ քրեական հեղինակությունների մասնակցությամբ կատարված հանցագործությունների բացահայտումն է ավելացել։
Նախօրեին գրել էինք նաև մեկ այլ քրեական հեղինակության՝ Բոգո մականվամբ Ռուբեն Կոստանյանի կողմից շորթման դեպքի մասին: 100 000 ՀՀ դրամ պարտքը վերադարձնելու համար Բոգոն իր մտերիմների հետ տղամարդու նկատմամբ բռնություն է գործադրել և պահանջել 10 000 ԱՄՆ դոլար վճարել:
Եվ, ինչպես հայտնի է դարձել, 100 000 դրամ պարտքի դիմաց ի վերջո տղամարդուց ստացել են 5 000 ԱՄՆ դոլար:
Այս դեպքով ևս հարուցվել է քրեական գործ:
Հատկանշական է, որ նշված դեպքերը տեղի են ունեցել նախորդ տարիներին, սակայն դրանց մասին հայտնի են դարձել միայն վերջերս կամ էլ ժամանակին ընթացք չի տրվել իրավասու ուժային մարմինների կողմից, ինչով էլ պայմանավորված՝ քրեական տարրերը գուցե ունեցել են վստահություն՝ «ազատ գործելու և անպատիժ մնալու»:
Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում մի քանի աղմկահարույց դեպքերի մասին հանրությունը իրազեկվեց և շուրջ երեք տասնյակ քրեական հեղինակություններին պատկանող տարածքներում խուզարկություններ կատարվեցին. արդյունքում՝ հայտնաբերվեցին զենք-զինամթերք, թմրամիջոցներ:
Հայտնի է նաև, որ նրանցից երեքն արդեն իսկ մեղադրյալի կարգավիճակում են՝ քրեական աշխարհում «Ալո» մականունով հայտնի «օրենքով գող» Ալեքսանդր Մակարյանը, «Քոնչո» մականունով «օրենքով գող» Նորայր Փիլոյանը մեղադրվում են թմրամիջոց պահելու մեջ, իսկ քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը գտնվում է ԱԱԾ տիրույթում. նրա մոտ հայտնաբերվել է օրինական տրված կեղծ անձնագիր՝ իր նկարով, բայց կենսագրական այլ տվյալներով։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր