ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

26 հուլ 2018 13:27

Օրենքով գողերը վերջապես ընտրեցին իրենց առաջնորդին.ադրբեջանցի օրենքով գող Գուլին դուրս մնաց. տեսանյութ

Օրենքով գողերը վերջապես ընտրեցին իրենց առաջնորդին.ադրբեջանցի օրենքով գող Գուլին դուրս մնաց. տեսանյութՇատ շուտով օրենքով գողերը կարող են մնալ առանց թագավորի, քանի որ քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյին սպասվում է երկար տարիների ազատազրկում: Տեղեկություններ են տարածվել, թե օրենքով գողերը արդեն իսկ ընտրել են նոր առաջնորդին՝ Օլեգ Շիշկանովին:

Երկար համաձայնեցնելու ու քվեարկություն անցկացնելուց հետո նրանք կանգ են առել Օլեգ Շիշկանովի թեկնածության վրա, քանի որ նրան լավ է վերաբերվել նաև ինքը` Կալաշովը, որը կալանքից առաջ բավականին մտերիմ էր Շիշկանովի հետ։ Իսկ ամենակարևորն այն է, որ համապատասխան առաջարկություն ստանալուց հետո Շիշկանովը չի հրաժարվելու. գրում է PrimeCrime կայքը։
Բայց մինչ այս տեղեկության հայտնվելը «գողական գահի» ամենահավանական թեկնածուն ադրբեջանցի օրենքով գող Գուլին էր (Նադիր Սալիֆով)։ Սակայն ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Գուլին հանցագործ աշխարհի «լիկվիդատոր», հայ «օրենքով գող» Զապ Լեննականցու (Անդրանիկ Սողոյան) թիրախն է դարձել։ Նշենք նաև, որ 90-ականներին Օլեգ Շիշկանովի անունը շոշափվել է Լյուբերեցկայա, իսկ ավելի ուշ Ռամենսկայա կազմակերպված հանցավոր խմբավորումների թեմայով, որոնցից վերջինի առաջնորդն էր նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր