Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

27 հուլ 2018 16:52

Յուրի Խաչատուրովը ժամանեց դատարան

Յուրի Խաչատուրովը ժամանեց դատարանԵրևանի ընդհանուր իրավասության դատարան ժամանեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, որին կալանավորման ՀՔԾ միջնորդությունն է քննում դատարանը:
Խաչատուրովն ասաց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Լրագրողների մյուս հարցերին Յուրի Խաչատուրովը չցանկացավ պատասխանել:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խափանման միջոցի ընդմիջվել է և կշարունակվի ժամը 18։00-ին: Այս մասին դատարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Դատական նիստը ընդմիջվել է, որպեսզի մենք ծանոթանանք մեղադրանքին, քանի որ մինչ այս պահը, իմ պաշտպանյալին չի պարզաբանվել մեղադրանքի բնույթն ու հիմքը», - հայտարարեց փաստաբանը։
Փաստաբանի խոսքով, երբ մեղադրանքի հիմքն ու բնույթը պարզաբանված չեն, իրենց համար հասկանալի չէ, թե ինչի համար է մեղադրվում Խաչատուրովը։
Նշենք, որ ըստ ՀՔԾ-ի պաշտոնական հաղորդագրության՝ Յուրի Խաչատուրովին մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։
միաժամանակ նշենք, որ ՀԱՊԿ-ի քարտուղարությունը տեղեկատվության չի տիրապետում Հայաստանի իշխանությունների կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ մեղադրանքների մասին: Այս մասին ТАСС-ին հայտնել է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«Ինչպես նախկինում հաղորդվել էր, հուլիսին Յուրի Խաչատուրովը մեկնել է Երևան 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների մասին վկայություն տալու համար: ՀԱՊԿ քարտուղարությունն այլ տեղեկությունների չի տիրապետում»,- ասել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր