Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

31 հուլ 2018 10:18

«Իրավունք». Փաշինյանի հետ կոմպրոմիսը՝ մի պայմանով՝ԲՀԿ-Ռոբերտ Քոչարյան նոր սիրավեպ չպետք է սկսվի

«Իրավունք». Փաշինյանի հետ կոմպրոմիսը՝ մի պայմանով՝ԲՀԿ-Ռոբերտ Քոչարյան նոր սիրավեպ չպետք է սկսվի«Իրավունք» թերթը գրում է. «Չնայած նրան, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դեռեւս հայտարարությամբ հանդես չի եկել, թե ով է առաջնորդելու Երեւանի ավագանու ընտրություններին իրենց ցուցակը, սակայն մեր ունեցած տեղեկություններով՝ ամեն ինչ որոշված է:
ԲՀԿ-ական ակտիվն ուղղակիորեն բոյկոտել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ՀՀՇ-ական պատգամավոր Արարատ Զուրաբյանի թեկնածությունը եւ պնդել, որ քաղաքապետի թեկնածու առաջադրեն ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը:
Ֆրանսախոս Ն. Զոհրաբյանի ընտրությունը հավանական է դառնում նաեւ հոկտեմբերին Երեւանում կազմակերպվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից ֆոնին, ինչը թերեւս կարող է դառնալ այն կոմպրոմիսը, որին կգնա վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պայմանով, որ ԲՀԿ-Ռոբերտ Քոչարյան նոր սիրավեպ չպետք է սկսվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր