Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

31 հուլ 2018 13:40

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր կներկայացնեն կալանավորման որոշման դեմ բողոքը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր կներկայացնեն կալանավորման որոշման դեմ բողոքըՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումն այսօր կբողոքարկվի վերաքննիչ դատարան: Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանից:
Թե առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելիս հիմքում ի՞նչ է դրել, այս փուլում պաշտպանը չի շտապում բացահայտել:
Արամ Օրբելյանը նաև նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, իսկ մեղադրանքի էությունը՝ պաշտպանական կողմի համար անհասկանալի է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1» -ի գործի շրջանակներում՝ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Նշենք, որ ըստ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանի էլ՝ այս ամենը պատվեր է, իսկ թե ում կողմից է պատվեր տրվել՝ փաստաբանը չի մանրամասնում:
Միևնույն ժամանակ Սահակյանը հայտարարել էր, թե նախաքննական մարմին գործի նյութերի մի մասը թաքցրել է և չի տրամադրում պաշտպանական կողմին, ինչով խախտում է զենքերի հավասարության եվրոպական կոնվենցիայով նախատեսված սկզբունքը:
«Փաստինֆո»-ի հարցին էլ ի պատասխան Հատուկ քննչական ծառայության լրատվականից ասացին՝ ՀՔԾ-ն առաջնորդվում է բացառապես օրենքով՝ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը նրա կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունն է՝ հետևաբար ավելորդ են համարում մեղադրանքի որոշման վերաբերյալ որևէ մեկնաբանում տալ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր