Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են          Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը       Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել    

31 հուլ 2018 15:50

Ինչքա՞ն մասնաբաժին ունի «հայկական կոնյակը» ՌԴ մանրածախ շուկայում

Ինչքա՞ն մասնաբաժին ունի «հայկական կոնյակը» ՌԴ մանրածախ շուկայում«Մոդեքսը» որոշել է անդրադառնալ ՌԴ «կոնյակի» շուկայի վերջին տարիների զարգացումներին, ինչպես նաև «հայկական կոնյակի» շուկայական դիրքին։

Համաձայն ԱՎԾ տվյալների, 2013թ-ին Հայաստանում արտադրվել է 20.3 մլն լիտր կոնյակ, իսկ 2017թ-ին ավելի քան 30 մլն լիտր, այսինքն` արտադրությունն աճել է մոտ 48%-ով։ Մի կողմ դնենք այն հարցը՝ արդյոք հնարավոր էր այդպիսի աճ, թե ոչ և ինչով է այն պայմանավորված (կքննարկենք մեր հետագա հրապարակումներից մեկում), պետք է փաստենք, որ արտադրված կոնյակը մեծամասամբ արտահանվում է, իսկ արտահանման հիմնական շուկան ՌԴ-ն է, մասնավորապես, 2017թ-ին Հայաստանից արտահանվել է մոտ 200 մլն ԱՄՆ դոլարի կոնյակ, որից 173 միլիոնը Ռուսաստան։
Համաձայն «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքի՝ հայկական կոնյակին (հայկական բրենդիին) առաջադրվող մի շարք տեխնիկական պահանջների հետ մեկտեղ, պարտադիր պայման է նաև, որ խմիչքը շշալցվի Հայաստանում (հոդված 24.2): Այդ առումով պետք է նշել, որ Հայաստանից արտահանված կոնյակի (բրենդիի) մեծ մասը որպես այդպիսին «հայկական կոնյակ» չէ։ Այսպես, 2016թ-ին Հայաստանից արտահանվել է 18.8 մլն 100% սպիրտ/լիտրին համարժեք կոնյակ/բրենդի, որի 40.8%-ն է միայն եղել շշալցված մինչև 2լ տարողությամբ անոթներում։ Հարց է առաջանում, իրականում ի՞նչ մասնաբաժին ունի «հայկական կոնյակը» ՌԴ մանրածախ շուկայում։
Ինչքա՞ն մասնաբաժին ունի «հայկական կոնյակը» ՌԴ մանրածախ շուկայում

Մանրամասն ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ «հայկական կոնյակը» (եթե ընդունենք, որ ողջ շշալցված արտահանումը համապատասխանում է «հայկական կոնյակի» տեխնիկական պահանջներին) վերջին 2 տարիներին որոշակիորեն ամրապնդել է իր դիրքերը ՌԴ կոնյակի շուկայում՝ 2017թ-ին ՌԴ-ում սպառված ամեն 5 շիշ կոնյակից մեկը Հայաստանում է արտադրված եղել, սակայն միևնույն է, այն շատ ավելի փոքր մասնաբաժին ունի, քան շատերը կարող են ենթադրել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր