Թուրքիան լուրջ շահ չունի Հայաստանի հետ սահմանի բացման հարցում, հակառակը փակ սահմանը խայծ է օգտագործում միակողմանի զիջումներ կորզելով          Փաշինյանի ուղերձը խոստովանություն էր Վաշինգտոնյան գործընթացի տապալման մասին       Ես կարծում եմ, որ գործը գնում էր դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, բայց հիմա դա այլևս չի լինի    

03 օգոս 2018 15:00

ՀՅԴ-ն դատի է տվել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը.որոշել է վերականգնել ոտնահարված իրավունքները

ՀՅԴ-ն դատի է տվել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը.որոշել է վերականգնել ոտնահարված իրավունքները«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ իշխանության գործողությունների արդյունքում տուժածների թվում է նաև նրանց երբեմնի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն: Ու հիմա` թավշյա հեղափոխությունից հետո, երբ ՀՅԴ-ն այս անգամ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում է, որոշել է վերականգնել ոտնահարված իրավունքները՝ հայց ներկայացնելով ՀՀ վարչական դատարան: Իսկ հայցը ՀՅԴ-ն ներկայացրել է նույն կառավարության դեմ, որի մաս է կազմում` բայց բողոքարկելով նախորդ կառավարության որոշումը: Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՅԴ-ն հուլիսի 16-ին դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀԿ-ական նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության՝ 22.03.2018թ. Երևան քաղաքի 33-րդ թաղամասի նկատմամբ բացառիկ հանրային գերակա շահ ճանաչելու մասին թիվ 332-Ն որոշումը մասնակի` Հանրապետության փողոցի թիվ 30 հասցեում գտնվող «Քաղաք» պանդոկի աստիճանավանդակի մասով:
Կարելի է ենթադրել՝ «Քաղաք» պանդոկը (կամ առնվազն դրա աստիճանավանդակը) պատկանում է ՀՅԴ-ին, ուստի որոշել են այն փրկել հանրային գերակա շահի անվան տակ քանդվելուց: Միայն թե զարմանալի է՝ ինչո՞ւ ՀՅԴ-ն դատարան չէր դիմել ավելի վաղ՝ ՀՀԿ իշխանության օրոք, կամ ինչո՞ւ այդ որոշման դեմ չէր դժգոհել, ընդվզել` նախկին կառավարության կազմում լինելով: Եթե իրենք էլ են համոզված եղել, որ կոալիցիայի մաս կազմելով հանդերձ իրենց բողոքը չէր բավարարվի, դատարան դիմելու դեպքում էլ վճիռը կլիներ Բաղրամյան 26-ի թելադրանքով, ապա կարող են այդ մասին խոստովանել: Իսկ մինչ այդ նշենք, որ հուլիսի 20-ին դատարանը որոշում է կայացրել կառավարության դեմ ՀՅԴ հայցը վերադարձնել՝ դիմումում թույլ տված սխալները վերացնելու և կրկին ներկայացնելու համար: Այնպես որ, սպասենք այս գործով զարգացումներին»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր