Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

04 օգոս 2018 14:07

ՀՔԾ-ն պետք է կարողանա ապացուցել անապացուցելին.ինչո՞ւ գործով մյուսները «նստած» չեն, օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը

ՀՔԾ-ն պետք է կարողանա ապացուցել անապացուցելին.ինչո՞ւ գործով մյուսները «նստած» չեն, օրինակ՝ Լևոն Տեր-ՊետրոսյանըՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններ ից Հայկ Ալումյանի կարծիքով՝ ՀՔԾ պետի գնահատականները չպետք է լինեն այդքան միանշանակ, պետք է նշեր՝ համարում ենք այսպես, այնպես, բայց չպետք է անի հայտարարություններ, որից աներկբա կհետևի, որ տվյալ անձը կատարել է տվյալ հանցագործությունը:
«Կան բազմաթիվ վիճելի և սխալ փաստարկներ:Դա վերաբերում է հատկապես անձենռմխելիությանը, 0038 հրամանին»,- ասաց Հ.Ալումյանը:
Ռուբեն Սահակյանի խոսքով՝ այդ գնահատականները լսում է նաև դատավորը, որը եթե սխալ թույլ տա, հետո նրա գործը պետք է քննի ՀՔԾ-ն:
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարեց, որ իր կյանքում «տեսած ամենա ոչ համոզիչ հարցազրույցն էր»:
«Այն բանից, որ այդ տեքստը խրոխտ ձայնով ես կարդում, դրանից խնդիրը չի փոխվում:Ըստ նրա՝ ՀՔԾ-ն պետք է կարողանա ապացուցել անապացուցելին, պետք է կարողանա ապացուցել, թե այդ հրամանը եղել է՝ իմանալով, որ մարտի 1 է լինելու: ՎԻնչ էլ գրված լինի հրամանում, արդյոք եղե՞լ է բախում զինվորների և ցուցարանների միջև»,ասաց Սողոմանյանը:
Դրանք անորոշ հայտարարություններ են. «Եթե «դժվար թե փորձաքննությունը չանցնի», բա ինչո՞ւ է խափանման միջոցը կալանքն ընտրված»:
Նա նաև հարցադրում արեց, թե ինչո՞ւ գործով մյուսները «նստած» չեն, օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը: Սողոմոնյանի համոզմամբ՝ ցանկացած հերթական ելույթ ապացուցելու է, որ այս գործը ծայրից ծայր քաղաքական հետապնդման դրսևորում է, որևէ ապացույց չկա, որևէ հիմնավորված փաստարկ չկա, որ նախագահը, օրինակ, մեղավոր է 10 զոհերի սպանության մեջ:
Վ.Սողոմոնյանը հայտարարեց, որ չկա որևէ փաստ, որի հրապարակայնացմանը դեմ է Քոչարյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր