Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

08 օգոս 2018 20:44

Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք. ձերբակալվել է նաև Աբրահամյանի եղբայրը.տեսանյութ

Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք. ձերբակալվել է նաև Աբրահամյանի եղբայրը.տեսանյութՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ստացված տվյալների հիման վրա 2018թ. օգոստոսի 6-ին և 7-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների և ՀՔԾ քննիչների կողմից նշված վայրում իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք, այդ թվում` 3 հատ ձեռքի գնդացիր, 7 հատ ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, 2 հատ ՍՎԴ տեսակի դիպուկահար հրացան, 3 հատ տարբեր տեսակի հրացաններ, 2 հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի մեծ քանակությամբ փամփուշտներ:
 Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ հատուկ քննչական ծառայությունը համատեղ իրականացնում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` ստուգելու համար խուզարկությամբ հայտնաբերված զենքերի ձեռքբերման աղբյուրները և դրանց` 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին  գործադրված լինելու հանգամանքը:
  Նախաքննությունը շարունակվում է:

 

Մեկնաբանություններ


Նանե
Ում տունը զենք չկա ։Ձեր նմանները զենք չունեն։Աբրահամյանները միշտ վայելել են մեծ հարգանք ու հիմա ոչինչ չի փոխվել։ Մենք չենք հավատում նման մեղադրանքի,ուղակի դա ապսուրդա։ Աբրահամյանի նման հայրենասեր,մարդու անձի դեմ չի կարելի վատ տպավորություն ներշնչել։ Հուսանք,այս սիրո եվ համերաշխության հեղափոխությունը տեր կկանգնի իր կարգախոսին։

Համընկնող լուրեր