Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

09 օգոս 2018 14:13

Աշխարհահռչակ ռեժիսոր Սորենտինոն փնտրում է հայերի,ովքեր կցանկանան նկարահանվել սերիալում

Աշխարհահռչակ ռեժիսոր Սորենտինոն փնտրում է հայերի,ովքեր կցանկանան նկարահանվել սերիալումՍորենտինոյի անունն աշխարհով մեկ է թնդում․ նա, թերևս, վերջին ժամանակաշրջանի ամենաէսթետ ռեժիսորներից մեկն է։ Ամեն կադրից հետո ուզում ես ընդհատել ֆիլմը, ու դանդաղ ու երկար հիանալ իր կառուցած գունային ու ռակուրսային անցումներով, ռեժիսորի ֆիլմերը դրախտ են՝ աչքերի համար։
Նրա վերջին՝ մեզ պարգևած երջանկություններից մեկը The young pope  հեռուստասերիալն էր, որը չնայած հարուցեց կաթոլիկ եկեղեցու զայրույթն ու  չէր ընդունվում շատերի կողմից, բայց իր  ֆորմատով բացառիկ է՝ սկսած թեմայից մինչև մատուցում։ Այն շուտով ունենալու է իր շարունակությունը՝  The new pope անվամբ, ու, այ քեզ երջանկություն, Սորենտինոն փնտրում է․․․հայերի։ Այո-այո, հենց հայերի։ Ահա «Ոսկե ծիրանի»  տարածած հաղորդագրությունը։ Փաստորեն, կարող են մասնակցել բոլորը, անպայման փորձեք ձեր ուժերը, գուցե սա բացառիկ առի՞թ է՝ դեպի մեծ բեմեր ճանապարհ բացելու համար։
WILDSIDE արտադրական կազմակերպությունը փնտրում է հայերի, ովքեր կցանկանան նկարահանվել Պաոլո Սորրենտինոյի THE NEW POPE հեռուստատեսային սերիալի նոր էպիզոդներում: Կարող են դիմել ցանկակցած տարիքի կանայք, տղամարդիկ և երեխաներ, իսկ աշխատանքային փորձը պարտադիր չէ: Ներկայումս կազմակերպությունը հավաքում է հետաքրքրված թեկնածուների նկարները, իսկ ընտրվելու դեպքում տվյալ անձինք կհրավիրվեն հարցազրույցի:
Նկարահանումները տեղի են ունենալու Հռոմում, 2018թ. նոյեմբերին:

Դիմելու համար անհրաժեշտ է Ձեր նկարներն ուղարկել gaiff@gaiff.am էլեկտրոնային հասցեին:
Հիմնվելով մեկնաբանություններում արտահայտված Ձեր հարցերի վրա` Ոսկե ծիրանի աշխատակազմը ցանկանում է անել մի քանի պարզաբանումներ:
WILDSIDE արտադրական կազմակերությունը կապվել է Ոսկե ծիրանի հետ` խնդրելով տարածել հետևյալ տեղեկությունը: Փառատոնը հավաքելու է հավաքված նկարները և ուղարկելու է կազմակերպությանը, և չի մասնակցելու ընտրության գործընթացին:
Ներքևում նշված հայտարարության տեքստը հիմնված է WILDSIDE-ի ուղարկած նամակի վրա, որը չի պարունակում որևէ տեղեկություն նկարների քանակի կամ տեսակի վերաբերյալ: Մենք առաջարկում ենք ուղարկել 4-5 նկար, այդ թվում մեկ դիմանկար: Խնդրում ենք նկարներն ուղարկելիս, վերնագրում նշել ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆ: photos for The New Pop:
Ընտրված մասնակիցների հետ կկապվեն WILDSIDE կազմակերպության ներկայացուցիչները:
Կազմակերպությունը չի հոգալու մասնակիցների ճանապարհորդության և կացի ծախսերը:
Լուսանկարներն ուղարկելու վերջնաժամկետն է օգոստոսի 15-ը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր