Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

09 օգոս 2018 15:15

Կառավարության մոտ քաղաքացին ի նշան բողոքի մեխել էր ոտքերը․տեսանյութ

Կառավարության մոտ քաղաքացին ի նշան բողոքի մեխել էր ոտքերը․տեսանյութՎարդենիսի բնակիչ Արմեն Երանոսյանը Կառավարության մոտ ի նշան բողոքի երկու ոտքերը մեխել էր նստարանին։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքացին նշեց, որ երկու տարի առաջ Սոթքի ոսկու հանքից իրեն ազատել են, մոտ 3 մլն դրամի վարկեր ունի, չի կարողանում վճարել, տունը բռնագանձել են, ապրուստի միջոց չունի։
Նա բազմիցս դիմել է տարբեր պատկան մարմինների՝ գյուղապետարան, մարզպետարան, Մարդու իրավունքների պաշտպանին, սակայն ոչ մի արդյունք։
Նա 2016 թվականին մեկ անգամ ևս նման ծայրահեղ քայլի էր դիմել՝ կարելով բերանը։ Քաղաքացին պահանջում է գոնե հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։
Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցները օպերատիվ կերպով շտապ օգնություն կանչեցին, քաղաքացուն ցավազրկեցին, ապա ահազանգեցին ԱԻՆ։ ԱԻՆ-ի ծառայողները փորձեցին ոտքերից հանել մեխերը, չստացվեց, շատ խորն էր մեխել։ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կտրեցին նստարանը և քաղաքցուն տեղափոխեցին թիվ մեկ հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն կտրամադրվի։
Մանրամասները՝ տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր