Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց          Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

10 օգոս 2018 10:18

«Ժողովուրդ». Արդյո՞ք քրեական հոդվածները հիմնավոր են և քննիչները կկարողանա՞ն մինչև վերջ առաջ տանել այդ գործը

«Ժողովուրդ». Արդյո՞ք քրեական հոդվածները հիմնավոր են և  քննիչները կկարողանա՞ն մինչև վերջ առաջ տանել այդ գործը«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՔԾ-ում մարտի 1-ի գործը վերաբացելուց և նոր թափով քննություն սկսելուց առաջ քննիչների շրջանում ներքին հարցում է անցկացվել:
«Մասնավորապես՝ քննիչ­ներին են ներկայացվել մարտի 1-ի գործերի նյութերը ծանոթանալու համար, որից հետո հետաքրքրվել են՝ արդյոք նրանք ունե՞ն ներքին համոզմունք, որ 2008թ. կատարվել է հանցագործություն, արդյոք վերագրված հանցագործու­թյունը, քրեական հոդվածները հիմնավո՞ր են և արդյոք քննիչները կկարողանա՞ն մինչև վերջ առաջ տանել այդ գործը: Ու հարցման ենթարկված քննիչները միաձայն դրական պատասխան են տվել: 
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, պատասխանելով այդ մասին հարցին, ասել է. «Քննիչը ինքնու­րույն դատավարական սուբյեկտ է, քննիչն ինքն է որոշում քննության ընթացքը և ինքն է պատասխանատու այդ քննության և արդյունավետության, և օրինականության համար:
Քննիչը, եթե համոզված չլինի իր գործողություն­ների օրինականության մեջ, ճշմարտացիության մեջ, նա երբեք որևէ գործողություն չի անի»,- գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»-ի՝ 10.08.18թ. համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր