Թուրքիան լուրջ շահ չունի Հայաստանի հետ սահմանի բացման հարցում, հակառակը փակ սահմանը խայծ է օգտագործում միակողմանի զիջումներ կորզելով          Փաշինյանի ուղերձը խոստովանություն էր Վաշինգտոնյան գործընթացի տապալման մասին       Ես կարծում եմ, որ գործը գնում էր դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, բայց հիմա դա այլևս չի լինի    

10 օգոս 2018 14:07

Նոր քրեական գործ ՝ Լևոն Սարգսյանի դեմ. Այվազովսկու «Նավը ծովում» կտավը 2011-ին գողացվել էր

Նոր քրեական գործ ՝  Լևոն Սարգսյանի դեմ. Այվազովսկու «Նավը ծովում» կտավը 2011-ին գողացվել էրՍերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի հետ փոխկապակցված «Փյունիկ» հիմնադրամը շարունակում է մնալ իրավապահների ուշադրության կենտրոնում։ ՍիվիլՆեթի ձեռքի տակ հայտնված տվյալների համաձայն՝ հիմնադրամի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել հանցավոր ճանապարհով առանձնապես խոշոր չափի գույք ձեռք բերելու և իրացնելու հատկանիշներով։
Խոսքը 2017-ին «Փյունիկ» հիմնադրամի կողմից Սերժ Սարգսյանին նվիրաբերված Հովհաննես Այվազովսկու «Նավը ծովում» կտավի մասին է, որին անդրադարձել էր «Հայկական ժամանակ» օրաթերթը։ «Փյունիկ» հիմնադրամը հաղորդագրություն էր տարածել Սերժ Սարգսյանի հետ հանդիպման և նրան կտավ նվիրելու մասին, ապա ստիպված էր եղել ջնջել այն։
Նշված կտավը 2011-ին գողացվել էր ռուս գործարար Ալեքսանդր Տարանցևի առանձնատնից։ «Փյունիկն» իր հաղորդագրության մեջ նշել էր, եր «երկրի նախագահը արժեքավոր նվերը հանձնել է Հայաստանի պատմության թանգարանին»։ Ավելի ուշ պարզվել էր, որ ո՛չ Հայաստանի պատմության թանգարանում, ո՛չ էլ Ազգային պատկերասրահում «Նավը ծովում» կտավ չկա։
Քննչական կոմիտեում քննվող գործում ևս նշվում է 2011-ին «Ռուսկոյե Զոլոտո» կորպորացիայի տնօրեն Ալեքսանդր Տարանցևի բնակարանից նշված կտավի գողության փաստը։ Ընթանում է նախաքննություն։
«Փյունիկ» հիմնադրամը երկու ամիս առաջ հայտնվել էր քրեական մեկ այլ գործի կիզակետում։ Պարզվել էր, որ «ՋԼՋ պրոյեկտ քոմփանի» ՍՊԸ-ն, որի խոշոր բաժնետերերից է նաև «Փյունիկ» հիմնադրամը, իրականացնելով բազմաֆունկցիոնալ շենքի կառուցապատում, պետությանը շուրջ 300 միլիոն դրամի վնաս էր հասցրել։
«Փյունիկ» հիմնադրամի հիմնադիր Լևոն Սարգսյանն անցնում է քրեական մեկ այլ գործով, որով նա մեղադրվում է ապօրինի հարստացման համար։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր