Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Նոր Հաճնի ադամանդի գործարանը. Hetq.am          Պատրաստ ենք աջակցել ՀՀ պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության ապահովմանը       «Volkswagen Jetta»-ն բախվել է քարե պարսպին, ապա երկաթե արգելապատնեշներին    

13 օգոս 2018 13:17

Պատերազմից վերադարձած կռվողները դարձան մուրացկան, իսկ թալանչիները՝ օլիգարխ

Պատերազմից վերադարձած կռվողները դարձան մուրացկան, իսկ թալանչիները՝ օլիգարխՇատ ազատամարտիկներ այսօր սովահար են լինում, չեն կարողանում ընտանիք պահել, անգամ դեղամիջոցների գումար չունեն՝ ասում է ազատամարտիկ, գնդապետ Աիդա Սերոբյանն ու շարունակում, որ իրենց լիմուզին ու ինքնաթիռ պետք չեն, այլ՝ վերաբերմունք: Արածը պետք է գնահատել։ Աիդա Սերոբյանը հույս ունի, որ նոր կառավարության շնորհիվ ազատամարտիկների սոցիալական կարգավիճակի խնդիրները վերջապես կլուծվեն. «Պատերազմից վերադարձած կռվողները դարձան մուրացկան, իսկ թալանչիները՝ օլիգարխ: Աղդամն ազատագրեցինք և դեռ օդանավակայան չհասած՝ այն արդեն թալանված էր: Պատերազմում կռվածները կորցրին ամեն ինչ»։ 

Նա կոչ է անում նոր իշխանություններին ազատամարտիկների բնակարանային խնդիրներն առաջնահերթության կարգով լուծել։ Ասում է, որ ՊՆ-ից բացի Երևանի քաղաքապետարանն էլ կարող է տներ տալ ազատամարտիկներին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր