Տեսանյութ.«Կապանի օդանավակայանի վերեւը ադրբեջանական դրոշ է, սուվերենությունից են խոսում, չեն կարող ինքնաթիռով վայրէջք կատարել՝ առանց Ադրբեջանի թույլտվության»          Ադրբեջանում հուլիսի 1-ից թանկացել են . բարձրացել են բենզինի, դիզվառելիքի և հասարակական տրանսպորտի, մերոյի գները       Իսկ զուգահեռ իրականության մեջ խոսվում է Հայաստանի կողմից միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարվելու մասին. Գեղամ Ստեփանյան    

17 օգոս 2018 10:18

«Հրապարակ».Զգուշացել են հանրահավաքը «հարամելու» փորձերից եւ Ռոբերտ Քոչարյանի օգտին ակցիայի կրկնությունից

«Հրապարակ».Զգուշացել են հանրահավաքը «հարամելու» փորձերից եւ Ռոբերտ Քոչարյանի օգտին ակցիայի կրկնությունից«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ դրոններով՝ թռչող սարքերով տեսանկարահանումներն այսօրվա հանրահավաքի ժամանակ արգելվում են։ Պաշտոնական բացատրությունը․ «Օգոստոսի 17-ին տեղի ունենալիք հանրահավաքի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով․․․ նման փորձերը կասեցվելու են։ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք ձեռնպահ մնալ տեսանկարահանման այդ միջոցների կիրառումից»։ Սակայն սա միակ նախազգուշական միջոցը չէ, որ ձեռնարկվել է հանրահավաքին ընդառաջ․ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի հրապարակին նայող համարները մինչեւ օգոստոսի 18-ը չեն տրամադրվել հյուրերին։ Հավանաբար, զգուշացել են հանրահավաքը «հարամելու» փորձերից եւ Ռոբերտ Քոչարյանի օգտին ակցիայի կրկնությունից։ Հիշեցնենք, որ այստեղ պաստառ էին կախել՝ «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին» գրությամբ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր