Ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը          Մոջթաբա Խամենեին թույլ չի տա ԱՄՆ-ի հետ համաձայնագիր ստորագրել, եթե նրանք չընդունեն Իրանի 10 պայմանները       Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը    

21 օգոս 2018 09:57

«Հրապարակ».Զանգվածային «արտագաղթ»՝Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանից

«Հրապարակ».Զանգվածային «արտագաղթ»՝Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանից«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող՝ Էջմիածնում գործող «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանից, որտեղ նաև քոլեջ է գործում, նոր ուսումնական տարվան ընդառաջ զանգվածային «արտագաղթ» է սկսվել:

Էջմիածնի բնակիչներից տեղեկացանք, որ մարդիկ գեներալի հետ կատարվածից հետո որոշել են նրան պատկանող կրթահամալիրից, հատկապես քոլեջից, հանել նաև իրենց երեխաներին, մինչդեռ, որոշ տեղեկություններով, ժամանակին այդ քոլեջում ուսանելն ապահովության որոշակի երաշխիք է եղել շատերի համար:
Ի դեպ, մեզ հաղորդեցին, որ գեներալի նախկին հիվանդությունն է գլուխ բարձրացրել՝ քաղցկեղը, և շաքարի բաղադրությունն է արյան մեջ բարձր՝ 24 միավոր»։
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր