Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի       Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա    

21 օգոս 2018 10:52

«Ժողովուրդ».Փաշինյանը հաճախ է անակնկալ փոխում ուղղությունը.նա ուշադրություն չի դարձրել ԱԱԾ հորդորներին

«Ժողովուրդ».Փաշինյանը հաճախ է անակնկալ փոխում ուղղությունը.նա ուշադրություն չի դարձրել ԱԱԾ հորդորներին«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքին հայտարարել էր, որ իր քայլերթը սկսելու է Էրեբունի վարչական շրջանից, որտեղից ապրիլի 22-ին նրան ԱԱԾ աշխատակիցները ձերբակալեցին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն հորդորել է վարչապետի քայլերթը չսկսել Էրեբունի վարչական շրջանից, քանի որ այդպես դժվար կլինի ապահովել նրա անվտանգությունը, քանի որ ԱԱԾ-ն չունի այդ աստիճան ներուժ:
Սական անվտանգության աշխատակիցների հորդորներին Փաշինյանն ուշադրություն չի դարձրել և քայլերթը սկսել է Էրեբունի վարչական շրջանից:
Մինչ այդ նկատենք, որ Փաշինյանն այնքան էլ մեծ ուշադրություն չի դարձնում իր անվտանգությանը, հաճախ է մարդկանց հետ հանդիպումներում թիկնապահների համար անակնկալ փոխում ուղղությունը, մտնում մարդկանց մեջ շփվելու»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր