Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

21 օգոս 2018 14:25

Մեզ ասեք, թե պայմանագրի որ կետն ենք խախտել. ՀՀ-ում Բելառուսի դեսպանը՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին

Մեզ ասեք, թե պայմանագրի որ կետն ենք խախտել. ՀՀ-ում Բելառուսի դեսպանը՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին«Առավոտը » Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին հարցրեց՝ մեր երկրում միանշանակ չեն ընդունում այն, որ Բելառուսը, լինելով ՀԱՊԿ անդամ, զենք է վաճառում Ադրբեջանին՝ շատ լավ իմանալով, որ այդ զենքն ուղղվելու է մեր դեմ, ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Նա պատասխանեց. «Ես զենքի վաճառքի հարցը չեմ քննարկի, քանի որ բավականաչափ տեղեկատվության չեմ տիրապետում: Զենքի վաճառքի հարցն այն թեման է, որը կարգավորվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից և միջազգային իրավական ակտերով: Եթե Բելառուսը, որպես այդ գործընթացների մասնակից, ինչ-որ բան խախտել է, դուք մեզ ասեք, թե պայմանագրի որ կետը»: Մենք հիշեցրինք, որ Բելառուսը, ինչպես և Հայաստանը, ՀԱՊԿ անդամ են:
Իսկ ՀԱՊԿ-ի հռչակած նպատակներից է հանդիսանում խաղաղության, միջազգային և տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդումը, հետևաբար մեծ հարց է, թե Ադրբեջանին զենք վաճառելով՝ Բելառուսը որքանով է նպաստում տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդմանը:
Իգոր Նազարուկն ասաց. «Դուք էլ եք ՀԱՊԿ անդամ և դուք էլ ունեք հնարավորություն այս կամ այն գործողություններն անելու, ես չեմ ասի, թե ինչպիսի ու չեմ մեկնաբանի: Վերաբերվեք այդ հարցերին հավասարակշռված, ասեք, թե կոնկրետ որ փաստաթղթի որ դրույթն ենք խախտել, չենք կատարել մեր պարտականությունները, այդ դեպքում կլինի կառուցողական փոխգործակցություն, ոչ թե էմոցիոնալ»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր