Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով 2 մեղադրյալի տնային կալանքը վերացվեց          Սի Ծինփինը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են անցկացրել       Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ կշարունակի ջանքերը բոլոր մակարդակներում՝ Իսրայելին կանգնեցնելու համար    

22 օգոս 2018 09:46

«Հրապարակ».ԱԺ պատգամավորների օգնականների խորամանկ քայլը. ամառային արձակուրդը երբեք «թղթով» չեն ձևակերպել մի ակնկալիքով

«Հրապարակ».ԱԺ պատգամավորների օգնականների խորամանկ քայլը. ամառային արձակուրդը երբեք «թղթով» չեն ձևակերպել մի ակնկալիքովՀրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում պատգամավորների օգնականները, պարզվում է, «ավանդույթի» համաձայն, սովորաբար չեն ձևակերպել արձակուրդը։ Իհարկե, դե ֆակտո գնացել են արձակուրդ, ավելին՝ շատերը կլոր տարին, կարելի է ասել, արձակուրդի մեջ են, քանի որ անգամ ԱԺ չեն գալիս, անելիք չունեն, բայց ամառային արձակուրդը երբեք «թղթով» չեն ձևակերպել։

Սա, իրականում, խորամանկ քայլ է, որ երբ 5 տարի հետո այլեւս չաշխատեն, պետությունից միանգամից 5 տարվա արձակուրդային ստանան, ինչը խոշոր գումար է կազմում։ Մեզ ասացին, որ այս մեթոդով են տարիներ շարունակ արձակուրդ «գնացել» ԱԺ պատգամավորների 90 տոկոսի օգնականները։ Հիմա ԱԺ աշխատակազմը որոշել է վերջ դնել այս «ավանդույթին» և այս տարի գրեթե բոլոր օգնականների արձակուրդները ձևակերպել»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր