Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

24 օգոս 2018 12:02

«Զվարթնոց» օդանավակայանում Հայաստան առաքված բեռի մեջ հայտնաբերել են մի ամբողջ զինանոց

«Զվարթնոց» օդանավակայանում Հայաստան առաքված բեռի մեջ հայտնաբերել են մի ամբողջ զինանոցՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քրգործը հարուցվել է հուլիսի 26-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հայտնաբերված խոշոր չափի զենք և զինամթերքի փաստով։
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության պայքարի վարչությունում անհայտ անձի կողմից ստացվել է փոստային առաքանի, որոնք ուղարկվել են Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներ Արամ և Արմեն Հովհաննիսյանների անունով։
Ծանրոցը Հայաստան հասնելուց հետո մաքսատան աշխատակիցները, զննելով այն, հայտնաբերել են «SIG SAUER p299» և «AHU 16184» համարի 40 SW /10×22մմ/ տ/չ ակոսափող հրազեն հադիսացող ատրճանակ, «TANFOGLIO WITNESS» տիպի 9մմ /9×19մմ/ տ/չ ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակ, «GSG-5» «A 288504» համարի 22L.R. 5.66մմ տ/չ ակոսափող հրազեն հանդիսացող ակոսափող ինքնալից կարաբին՝ իր փամփշտատուփում 34 հատ գործարանային արտադրության 22 L.R. 5.6մմ տ/չ ակոսափող զենքից կրակելու համար պիտանի ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր