17:15 - Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել         16:42 - Տեսանյութ. Մոսկվայում ամբաստանյալը դատարանից առաստաղի միջոցով փախչելու փորձ է կատարել      16:23 - Ադրբեջանցի սահմանապահը կրակել է Վրաստանի քաղաքացու վրա    

24 օգոս 2018 17:06

Տեսանյութ.Մեծապես ավագանու ընտրություններով պայմանավորված կլինի հետագա ԱԺ ընտրություններում կուսակցությունների տեղը

Տեսանյութ.Մեծապես ավագանու ընտրություններով պայմանավորված կլինի հետագա ԱԺ ընտրություններում կուսակցությունների տեղըՀայացք մամուլի ակումբում Նախաձեռնությունների ազգային կենտրոն հասարակական միավորման նախագահ Վարդան Թունյանը և կազմակերպության անդամ Հրաչ Հովհաննիսյանը խոսեցին առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում մրցակցության ապահովման կարևորության մասին:
 
Վարդան Թունյանը նշեց, որ Երևանի ավագանու ընտրությունները կազդեն նաև համապետական ընտրությունների վրա. «Երևանում Հայաստանի ընտրողների կեսն են և գուցե մեծապես ավագանու ընտրություններով պայմանավորված լինի հետագա ԱԺ ընտրություններում կուսակցությունների տեղը: Այն կուսակցությունները որոնք չեն մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին, հավանաբար չեն հայտնվի նաև ԱԺ-ում: Չեն մասնակցում, որովհետև գուցե ասելիքի պակաս կա: Մենք սատարում ենք այն գաղափարին, որ միակուսակցականություն չլինի ՀՀ-ում և մրցակցությունը երաշխավորվի: Պատրաստ ենք դրա համար ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը: Մենք կփորձենք հիմնավորել, որ պետականության կայացման այսօրվա հանգրվանը գուցե ամենակարևորներից մեկն է ՀՀ պատմության մեջ: Մեր բոլոր երեք նախագահների հանդեպ այսօր մենք այնքան խիստ մոտեցում ունենք և տարբեր կարծիքներ կան, որ երեքին էլ պետք է ձերբակալել ու դատապարտել երկար տարիների կալանքի: Ինչ-որ մի բան մեր պետության մեջ ճիշտ չի ընթացել: Իսկ հիմա հեղափոխության զարթոնքից հետո ինքներս սատարում ենք կառավարությանը, փորձում ենք մեր ուժերի ներածի չափ անենք այնպիսի քայլեր, որ այդպիսի սխալները բացառվեն: Իսկ դրա համար կարևոր է, որ ընտրություններում ապահովվի մրցակցությունը»: 
 
Վարդան Թունյանը անդրադառնալով կառավարության գործունեությանը ասաց, որ կառավարությանը պետք է բարեկամաբար քննադատել, դա օգտակար է, բայց կասկածի տակ չդնել հեղափոխության արժեքները. «Մենք էլ ունենք մեր քննադատական մոտեցումները, լսել ենք՝ շատերն էլ ունեն, բայց դեռևս չեն բարձրաձայնում, ոնց որ վախենան, որ հանկարծ չմտածեն, թե իրենք հակահեղափոխական են: Հաղթանակը արձանագրվել է, հիմա պետք է օգնել խորհուրդներով: Պետք է մեկ այլ բևեռ էլ լինի, մեկ այլ կարծիք էլ լինի»: 
 
Վարդան Թունյանը նաև նշեց, որ ցավալի կլինի, եթե դեռ կոմունիստական կուսակցությունից սկսած, այնուհետև ՀՀՇ, Հանրապետություն, ՀՀԿ անդամակցածները հանկարծ հիմա էլ հայտնվեն ՔՊ շարքերում. «Մենք դեռ հեղափոխության էյֆորիայի մեջ ենք, թվում է, թե բոլորը պետք է լծվեն Նիկոլ Փաշինյանի պաշտպանությանը: Իմ կարծիքով, պաշտպանությունը տարբեր ձևով կարող է լինել, կոնկրետ պետք չի, որ բոլորս դառնանք «Քաղաքացիական պայմանագրի» անդամ կամ գնանք կանգնենք բոլորս հրապարակում, ամեն մարդ կարող է իր գործն անել իր տեղում»,-ասաց Վարդան Թունյանը, հավելելով, որ կառավարությունը շատ մեծ ջանքեր է գործադրում՝ ընտրակեղծիքները բացառելու ուղղությամբ, բայց կարևորը ոչ այնքան «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններն են, որքան մթնոլորտը մարդկանց մեջ, մարդկանց ուղեղներում եղած փոփոխությունը. «Հեղափոխություն է եղել ուղեղներում, այլևս ընտրակաշառքը, խնամի, բարեկամ, ծանոթը, ինչ-որ ջիպերով մարդիկ, որ հարցեր են լուծում երկրում՝ այդ մտայնությունը վերացել է: Մարդիկ արդեն մտածում են, որ գաղափարի, ազնիվ, արդար մարդը կարող է ասելիք ունենալ, իրեն պետք է ընտրել իշխանություն, և, որ իշխանությունը միայն մաֆիոզ, օդիոզ դեմքերը չեն, որոնք փող ունեն շատ, մութ գործեր ունեն»: 
 
Վարդան Թունյանը ընտրություններին իրենց մասնակցության մասով նշեց, որ պատրատվում են համագործակցել Ժառանգություն կուսակցության հետ..«Մենք արդար մարդիկ ենք, դրա համար բացահայտ հայտ ենք ներկայացրել և «Ժառանգության» հետ ենք ուզում համագործակցել, որովհետև իրենք էլ ազնիվ, պարկեշտ, արդար, չարատավորված մարդիկ են, իհարկե, ոչ մեկ էլ անսխալական չէ՝ իրենց բոլոր սխալներով հանդերձ:  Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն ուժեղ քաղաքական գործիչ է, որ ուժ գտավ իր մեջ նորից ժողովրդի հետ առերեսվելու»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր