Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

27 օգոս 2018 16:45

Նիկոլ Փաշինյան. Երրորդ մասում գյուղմթերքն ավելի էժան է վաճառվում. տեսանյութ

Երրորդ մասում գյուղմթերքն ավելի էժան է վաճառվում, քան քաղաքի այլ հատվածներում, նման երզակացություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շրջելով Երրորդ մասի խանութներում: Ավելի վաղ նա շրջել էր Գումի շուկայում և եզրակացրել, որ գյուղմթերքի գները թանկացել են:
«Քանի որ վերջին երկու ժամվա ընթաքցում գյուղմթերքի գների թանկացման հարցն էի քննարկում տարբեր պաշտոնյաների հետ, և կարծիք էր հնչում, որ Գումի շուկայում գները կարող են սովորականից մի փոքր բարձր լինել, որոշեցի նաև գալ Երրորդ մաս՝ այստեղ տեսնելու, թե գյուղմթերքի գների հետ ինչ է կատարվում», – ասաց վարչապետը: Շրջայցի արդյունքում նա եզրակացրեց, որ փաստորեն երրորդ մասում գնային ընտրությունն ավելի մեծ է, լոլիկն ու վարունգն ավելի էժան են վաճառվում, քան Գումի շուկայում: Իսկ կարմիր բիբարի գներից վարչապետը դժգոհ մնաց: «Կարմիր բիբարը փակելու համար թանկ է»,- արձանագրեց նա:
«Փաստորեն ինչ-որ առումով ճիշտ էր, որ Երրորդ մասում գնային իրավիճակն ավելի լավն է, մնում է վերլուծել»,- հավելեց Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր