Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

29 օգոս 2018 10:35

«Հրապարակ».Մոսկվայի համար ամերիկյան լրտես համարվող Փաշինյանի խորհրդականին աշխատանքից ազատել են ՌԴ իշխանությունների հորդորով

«Հրապարակ».Մոսկվայի համար ամերիկյան լրտես համարվող Փաշինյանի խորհրդականին աշխատանքից ազատել են ՌԴ իշխանությունների հորդորով«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արսեն Խառատյանի աշխատանքից ազատման հիմքում բոլորովին այլ պատճառներ են: Տեղեկություններ են շրջանառվում, թե նրան աշխատանքից ազատել են ՌԴ իշխանությունների հորդորով: Բանն այն է, որ մինչ այս մամուլում տեղեկություններ կային, որ Յուրի Խաչատուրովի աղմկահարույց պատմության կիզակետում գտնվողներից մեկն էլ Խառատյանն է, եւ նա է վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տվել ձերբակալել Խաչատուրովին՝ առանց ՀԱՊԿ անդամներին տեղյակ պահելու՝ վստահեցնելով, որ խնդիրներ չեն ծագի, եւ հետո էլ մենք հնարավորություն կունենանք գլխավոր քարտուղարի նոր թեկնածու առաջադրել: Դրանից բացի՝ Մոսկվայի համար Խառատյանը համարվում է ամերիկյան լրտես, եւ չեն ցանկանում, որ եղբայրական Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդականը նման մարդ լինի: «Իհարկե, այլ թեմաներ եւս կան նրա հետ կապված, բայց փաստացի 27 տարվա մեջ չի եղել մի դեպք, երբ Մոսկվայից զանգեն եւ ասեն՝ կոնկրետ մարդու գործից հանեք»,- պատմեց մեր աղբյուրը: Նշենք, որ Արսեն Խառատյանն ազգագրագետ Հրանուշ Խառատյանի որդին է: Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ հրաժարականի պատճառներն անձնական են․ «1. Ընտանիքս, որը բնակվում է Թբիլիսիում եւ տարբեր պատճառներով այնտեղ է լինելու առնվազն մինչեւ 2019-ի ամառը: 2. Պետական ծառայությունում այս շուրջ 3 ամիսների ընթացքի իմ անձնական փոխակերպումները ճշգրիտ գնահատելու ու վերարժեւորելու խնդիր ունեմ»: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր