Փակեք պարտքերը և ապրեք խաղաղությամբ
![Փակեք պարտքերը և ապրեք խաղաղությամբ Փակեք պարտքերը և ապրեք խաղաղությամբ](https://hayacq.com/uploads/posts/2018-08/medium/1535550958_20.jpg)
Հայաստանն առաջին անգամ բռնապետություն հռչակվեց
1996թ-ին, երբ առաջին անգամ իշխանությունը պահելու համար, գործող վարչակազմը
ժողովրդի դեմ սեփական բանակ դուրս բերեց:
Հակասահմանադրական
բռնությունների և կաշառքի ճանապարհով, առաջին նախագահի կողմից կանխորոշված, պատերազմի իշխանությունը, երկրում իշխանություն
հաստատեց 1998, 2003, 2008, 2013թթ ընտրություններում՝ անընդհատ փոփոխելով և վատացնելով
երկրի հիմնական օրենքը: Շուրջ 20 տարի, երկիրը թալանելով՝ նրանք հայ ժողովրդին կանգնեցրին
աղքատության շեմին, սպանեցին ժողովրդի մեջ հույսը, հավատը, սերը, հասցրին համատարած
արտագաղթի:
Այսօր, սիրո և համերաշխության
հեղափոխությունը, չի կարելի համարել կայացած, քանի դեռ գործում
է համատարած կաշառքներով և անօրինականություններով իշխանություն հաստատած խորհրդարանը, քանի դեռ գործում
է բռնապետների համար գրած սահմանադրությունը:
Հեղափոխությունը
ենթադրում է սահմանադրության անհապաղ կասեցում, ապօրինի խորհրդարանի ցրում, երկրում
արտակարգ դրության հաստատում, նոր սահմանադրության ընդունում, իշխանության ձևավորում
և հետո տնային կալանք տալ ՀՀ առաջին, երկրորդ և երրորդ նախագահներին, պարտադրել նրանց
սեփական միջոցներով փակել իրենց մեղքով առաջացած երկրի արտաքին պարտքը, թալանած միջոցների
մնացած մասը օգտագործել բացառապես ՀՀ-ում ներդրումային ծրագրերում:
Առաջարկում
եմ Հայաստանի Հանրապոտությունը վերանվանել Քրիստոնյա Հայաստան-ի: Ժամանակն է, որ եկեղեցին
և պետությունը միանան և հզորացնեն մեկ մեկու:
Հովիկ Խալիկյան
Hayacq.com