Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ՝ առաջին տիկնանց միջոցառմանը մասնակցելու          ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով       «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 10 մետր գլորվելով, հայտնվել այգում    

29 օգոս 2018 18:50

Ռուսաստանում ձերբակալել են ահաբեկչության համար կասկածվող Ադրբեջանի քաղաքացու

Մոսկվայի կենտրոնում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Ադրբեջանի քաղաքացու, որը կասկածվում է հանցագործությունների շարքի, այդ թվում՝ ահաբեկչության համար: Այդ մասին ТАСС-ին տեղեկացրել է իրավապահ մարմիններում աղբյուրը:

«Օգոստոսի 29-ին փաստաթղթեր ստուգելու ընթացքում մայրաքաղաքի ոստիկանության գլխավոր վարչության շենքի դիմաց՝ Պետրովկա փողոց, շենք 38 հասցեում, ձերբակալվել է 1964 թվականին ծնված Օրուջև Էլդար Զուբեիր Օղլին: Պարզվել է, որ այդ երկրի իշխանությունները որոնում են նրան հանցագործությունների մի ամբողջ շարքի մեղադրանքով», — ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ ձերբակալվածը ներգրավված է համարվում ահաբեկչության, զենքի ապօրինի վաճառքի, սպանության, առողջությանը ծանր վնաս հասցնելու, կողոպուտի և իշխանության բռնագրավման փորձի մեջ:

«Օրուջևի վերաբերյալ նյութերը փոխանցվել են դատախազությանը՝ նրան Ադրբեջան արտահանձնելու հարցը լուծելու համար», — հավելել է աղբյուրը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր