Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

30 օգոս 2018 18:56

Ովքե՞ր են Երևանի ավագանու մանդատների համար պայքարող քաղաքական ուժերի ցուցակների առաջին 5 համարները

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած ուժերն անհրաժեշտ փաստաթղթերը հանձնեցին ԿԸՀ: Ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած 4 դաշինքի և 9 կուսակցության ներկայացրած փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի մինչև սեպտեմբերի 3-ը, և կհայտարարի, թե որ քաղաքական ուժերը կկարողանան մասնակցել ընտրապայքարին:
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն
1. Միքայել Մանուկյան- ՀՀ ԲՆ անտառային կոմիտեի նախագահ
2. Դավիթ Հակոբյան- «Հուսաբեր» ՓԲԸ` տնօրեն
3 .Խաչատուր Ստեփանյան- Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ դոցենտ, պ.գ.դ., ՀՅԴ Երևանի ՔԿ ներկայացուցիչ
4. Ալեսյա Բեջանյան- Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հասարակության հետ կապերի պատասխանատու
5. Հովհաննես Վարդանյան- Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
«Լույս» դաշինք
1. Արտակ Զեյնալյան- ՀՀ արդարադատության նախարարություն, նախարար
2. Դավիթ Խաժակյան- «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ, Որակի ապահովման մասնագետ
3. Անի Խաչատրյան- Երևանի քաղաքապետարան,Ավագանու անդամ
4. Անի Սամսոնյան- Երևանի ավագանու անդամ
5. Թեհմինա Վարդանյան- Երևանի քաղաքապետարան,Ավագանու անդամ
«Ռեֆորմիստների» կուսակցություն
1. Արտակ Ավետիսյան
2. Լևոն Սաֆարյան
3. Կարեն Վարդանյան
4. Լիլիթ Հովակիմյան
5. Արման Ավագյան
«Ժառանգություն» կուսակցություն
1. Րաֆֆի Հովհաննիսյան- «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, ՌԱՀՀԿ հիմնադրամ, հիմնադիր
2. Արմեն Մարտիրոսյան- Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, Մանկավարժական գիտ. թեկնածու, Ըմբշամարտի ամբիոնի դոցենտ
3. Հովսեփ Խուրշուդյան- «Ազատ Քաղաքացի» Հ/Կ, նախագահ
4. Սեդա Աղբալյան- «Աղբալյան Ֆեմիլի» ՍՊԸ, համահիմնադիր, տնօրեն
5. Ռշտուն Մարտիրոսյան- Գավառի պետական համալսարան, դասախոս
«Երևանի հանրություն» դաշինք
1. Անահիտ Թարխանյան- «Ռադիո Հայ» ՍՊԸ, տնօրեն
2. Արամ Գրիգորյան- «Համատիրությունների զարգացման ասոցիացիա» ՀԿ, նախագահ
3. Արմեն Հովհաննիսյան- «Ռադիո Հայ» ՍՊԸ, խմբագիր
4. Անի Երեմյան- Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա ՀԿ, անդամագրության բաժնի պատասխանատու
5. Արա Մուրադյան- «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ, Կենտրոնական խորհրդի անդամ, Ռազմահայրենասիրական աշխատանքների և կադրերի ստորաբաժանման պետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
1. Նաիրա Զոհրաբյան- ՀՀ ԱԺ պատգամավոր
2. Պետրոս Ղազարյան- «Մուլտիմեդիա Կենտրոն» հեռուստաընկերություն, լրագրող
3. Արման Աբովյան- Ուկրաինայում ՀՀ դեսպանի խորհրդատու
4. Միքայել Մարիկյան- ԵՊԲՀ, ամբիոնի պրոֆեսոր
5. Արմեն Ներսիսյան- «Համերաշխություն» Հ.Կ , նախագահ
«Հայք» (Հայկազուններ) կուսակցություն
1. Գևորգ Հովսեփյան- Նժդեհյան Ցեղակրոն կուսակցության նախագահ
2. Հրաչյա Սարգսյան- ՀՀ ԳԱԱ ՔՖԻ, գլխավոր ինժեներ
3. Միքայել Քացախյան- «Հայք» (Հայկազուններ) կուսակցության Երիտասարդական միության ղեկավար
4. Արփինե Սահակյան- ՀՀ վարչապետի աշխատակազմի միջազգային տնտեսական ինտեգրման վարչության գլխավոր մասնագետ
5. Հակոբ Սիմոնյան- ՀՀ Մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրենի տեղակալ
«Հայաստանի Ժողովրդավարական ազատական միություն» կուսակցություն
1. Գևորգ Սանդալյան- Հայ-ամերիկյան «Մեր շոու» ծրագրի հիմնադիր, կոորդինատոր (գործարար)
2. Վրեժ Առաքելյան- Նկարիչների միություն «Կերպարվեստ» պարբերական, գլխավոր խմբագիր
3. Արտակ Տոնապետյան- Շիդոկան կարատեի ֆեդերացիա, փոխնախագահ
4. Ծովինար Պապիկյան- Մանկավարժական նախաձեռնություն հայկական ասոցիացիա, մանկավարժ, մեթոդիստ
5. Դավիթ Ջիվանյան- Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարան, հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ
«Երկիր Ծիրանի» կուսակցություն
1. Զարուհի Փոստանջյան- իրավաբան
2. Հենրիկ Քարիմյան- իրավաբան
3. Արա Փահլևանյան- Ճարտարագետ
4. Արամ Ենոքյան- լեզվաբան
5. Սիլվա Վարդանյան- քիմիկոս
«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն
1. Մանուել Գասպարյան
2. Արտակ Լալայան- ԱՁ «Արտակ Լալայան»
3. Ելենա Դանիելյան- «Աթենք» ՍՊԸ գանձապետ
4. Գոռ Մակարյան- ԱՁ «Գոռ Մակարյան»
5. Արշավիր Շառյան
«Իմ քայլը» դաշինք
1. Հայկ Մարության- պրոդյուսեր, դերասան
2. Սրբուհի Ղազարյան- ՀՀ վարչապետի աշխատակազմ, վարչապետի խորհրդական
3. Սերգեյ Սարգսյան- ԵՊԲՀ դոցենտ, Արաբկիր բ/հ, Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ
4. Տրդատ Սարգսյան- «Համալսարանականներ» համատիրության կառավարիչ
5. Մեսրոպ Պապիկյան- ՔՊ Վերադարձի հիմնադրամ, գրասենյակի մենեջեր
«Օրինաց Երկիր» կուսակցություն
1. Մհեր Շահգելդյան- ՀԱՊԿ և ԵՎՐԱԶԷՍ ակադեմիա
2. Հովհաննես Հովհաննիսյան- Հայաստանում Ֆրանսիական քոլեջ-հիմնադրամ
3. Վահե Թորոսյան- Եվրոպական համալսարան
4. Մարինե Քոչարյան- ք.Երևան, 186 հիմն. դպրոց
5. Ռաֆիկ Ավետիսյան- Նոր Նորք համայնքի համատիրություն
«Երևանցիներ» դաշինք
1. Արարատ Զուրաբյան- ԱԺ պատգամավոր
2. Դավիթ Առաքելյան
3. Գագիկ Գյանջումյան
4. Անահիտ Եղոյան- «Հայ» ՀԿ նախագահ
5. Աղվան Գրիգորյան
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր