Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

31 օգոս 2018 10:35

«Փաստ». Իշխանության են ուզում վերադառնալ. Սերժ Սարգսյանը հորդորում է համախմբվել Քոչարյանի շուրջ

«Փաստ». Իշխանության  են ուզում վերադառնալ. Սերժ Սարգսյանը հորդորում է համախմբվել Քոչարյանի շուրջ«Փաստ» օրաթերթը գրում է. Այն, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները հանդես եկան անձնական երաշխավորությամբ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար, պատահական չէ: Պատահական չէ նաև ՀՀԿ այդ օրերի հայտարարությունը, ինչպես նաև առանձին ՀՀԿ–ականների թեթև հայտարարությունները Քոչարյանի հետ համագործակցության հնարավորության մասին: Հասկանալի է, որ նման որոշումները «օդից» չեն ծնվում, ավելին՝ բնականաբար, չէին կարող ընդունվել առանց ՀՀԿ ղեկավարի՝ Սերժ Սարգսյանի իմացության: Ու թեև «ձեռքի հետ» անհամաձայնություններ էլ են հնչեցվում, մասնավորաբար՝ սահմանադրական բարեփոխումների՝ քոչարյանական գնահատականի հետ կապված, այդուամենայնիվ, կարծես թե ուրվագծվում է ՀՀԿ–Քոչարյան համագործակցությունը:
Մասնավորաբար, «Փաստի» տեղեկություններով, այս օրերին բավականին ակտիվ հանդիպումներ է ունենում նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ով հրավիրում է իր հավատարիմ անձանց և ՀՀԿ–ում լուրջ դերակատարություն ունեցող գործիչներին և հորդորում հավաքվել Ռոբերտ Քոչարյանի շուրջ: Արդյունքում վերջին օրերին ՀՀԿ–ի առանցքային շրջանակները ակտիվ կապի մեջ են քոչարյանամերձ գործիչների հետ՝ հավանաբար հետագա համագործակցության ֆորմատները, ինչպես նաև իշխանության վերադառնալու հեռանկարները քննարկելու նպատակով… Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր