Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

01 սեպ 2018 17:40

Զախարչենկոյի սպանության մեջ կասկածվող անձինք ձերբակալվել են

Զախարչենկոյի սպանության մեջ կասկածվող անձինք ձերբակալվել ենԴոնեցկի ինքնահռչակ հանրապետության իրավապահ մարմինները ձերբակալել են հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանության մեջ կասկածվող անձանց: 
«Ձերբակալվել է մի քանի հոգի` ուկրաինացի դիվերսանտներ ու նրանց հետ փոխկապակցված անձինք, ովքեր կասկածվում են հանրապետության ղեկավարի սպանությանն առնչություն ունենալու մեջ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նա հայտնել է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել Դոնեցկի Բոգդան Խմելնիցկու պողոտայում: Այդ ընթացքում փողոցի երթևեկությունը դադարեցվել է: Կասկածյալներին ձերբակալել են մեքենայի մեջ»,- ասել է աղբյուրը:
Ավելի վաղ նշվել էր, որ օգոստոսի 31-ին Դոնեցկի «Սեպար» սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել առնվազն երեք մարդ: Դոնեցկի Հանրապետության ղեկավարության աղբյուրն «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ պայթյունի հետևանքով Զախարչենկոն մահացու վիրավորվել է, տուժել է ֆինանսների նախարար Ալեքսանդր Տիմոֆեևը: Դոնեցկի հանրապետության ղեկավարի սպանության մասին լուրը հաստատել է Հանրապետության ժողովրդական խորհրդի պատգամավոր Վլադիսլավ Բերդիչևսկին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր