Թբիլիսիում նեոնացիստների առաջնորդի մոտ զենքի զինանոց է հայտնաբերվել
![](https://news.am/img/news/46/70/92/default.jpg)
«Վրաստանի ազգային միասնությունը» չի թաքցնում, որ հետեւում է ֆաշիստական գաղափարախոսությանը եւ առաջ է մղում ազգային-սոցիալիզմի գաղափարները: Վերջին շրջանում շարժումը սկսել է Թբիլիսիում ավելի հաճախ անցկացնել բողոքի ցույցեր ու երթեր: Ուլտրաազգայնականների հանրահավաքները գործնականում մշտապես ուղեկցվում են նրա անդամների վարչական ձերբակալություններով: Դրա հետ մեկտեղ, Վրաստանի ՆԳՆ-ում ընդունում են, որ գոյություն ունեցող օրենսդրությունն արդյունավետ չէ արմատական ֆաշիստական խմբերի հարցում:
Օգոստոսի 31-ին ոստիկանությունը քրեական գործ է հարուցել տեսանյութի հիման վրա, որը հրապարկվել է «Վրաստանի ազգային միասնության» «Ֆեյսբուքի» էջում: «Ֆաշիստի հանգստյան օրը» կոչվող հոլովակում պատմվում է շարժման անդամների սպորտային եւ ռազմական պատրաստության մասին: Կադրերում երիտասարդները կրակում են ինքնաձիգներից:
Հենց այս գործի շրջանակում են ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել շարժման անդամներից 32-ամյա Գ. Չ.-ին:
ՆԳՆ-ն շարունակում է քննությունը: Ձերբակալվածին սպառնում է 2-ից մինչեւ 5 տարվա բանտարկություն: