Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հարձակման    

01 սեպ 2018 20:27

Ադրբեջանը Ռուսաստանից 5 միլիարդ դոլարի ռազմական նշանակության արտադրանք է գնել

Ադրբեջանը Ռուսաստանից 5 միլիարդ դոլարի ռազմական նշանակության արտադրանք է գնելԱդրբեջանն ավելի քան հինգ միլիարդ դոլարի ռազմատեխնիկական նշանակության արտադրանք է գնել Ռուսաստանից։ Այս մասին շաբաթ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ամփոփելով ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները։
«Մենք քննարկեցինք ռազմատեխնիկական ոլորտում հետագա համագործակցության հարցերը։ Այն արդեն մեծ ավանդույթներ ունի։ Ադրբեջանի ՌԴ-ից գնած ռազմատեխնիկական նշանակության արտադրանքը գերազանցում է հինգ միլիարդ դոլարը և աճի միտում ունի»,-ասել է Ալիևը։
Նա հստակեցրել է, որ Ադրբեջանը շարունակում է իր զինված ուժերի մոդեռնիզացիան, իսկ Ռուսաստանը համաշխարհային կարևորագույն արտադրողներից է և միջազգային շուկա ռազմամթերքի ամենախոշոր մատակարարներից մեկը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր