Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

03 սեպ 2018 11:10

Ձեր գործընկերոջը հանձնած ԱԺ պատգամավորներ,բա Ձեզ չի՞ հետաքրքրում Ձեր կողմից դավաճանված Արցախի հերոսի առողջության վիճակը. փաստաբան

Ձեր գործընկերոջը հանձնած ԱԺ պատգամավորներ,բա Ձեզ չի՞ հետաքրքրում Ձեր կողմից դավաճանված Արցախի հերոսի առողջության վիճակը. փաստաբանֆեյսբուքյան իր էջում գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը գրել է .
«Արդեն այսօր պարզ է, որ մեղադրանքի կողմին (դատախազություն/ՀՔԾ) պատվիրված Մանվել Գրիգորյանի մեղադրանքը առնվազն զինվորի սնունդ յուրացնելու մասով՝ անտաղանդ ու հիմար բլեֆ էր։ Հիմա հարց փրփուրը բերաններին բարձր գաղափարներից խոսող, բայց գործընկերոջը հանձնած ԱԺ պատգամավորներին՝ բա Ձեզ չի՞ հետաքրքրում Ձեր կողմից դավաճանված Արցախի հերոսի առողջության վիճակը, բա չե՞ք ասում՝ մի հատ գնանք, տեսնենք` ոնց է, ասենք` կներես, որ քեզ շառով տվողների կուտը կերանք ու այդքան դուխ ու խելք չունեցանք, որ գոնե սպասեինք թեկուզև պատվիրված նախաքննության ավարտին մինչև չուզողներիդ ջրաղացին ջուր լցնելը, չէ որ այսօր Արցախի անկախության օրն է ու հենց դու ես, որ մեզանից բոլորիցս իրար հետ վերցրած ամենա մեծ ավանդն ունես այդ գործում։ Իմ կողմից՝ Մանվել Գրիգորյանին կալանավորելու կողմ քվեարկած ոչ մի պատգամավոր այլևս արժանի չի լինի հաջորդ ԱԺ-ում, եթե քայլեր չձեռնարկի նրան ազատելու համար։ Իրականում՝ ու՞մ է պետք խաբնվող ու սխալը չուղղող պատգամավորը։ Չեմ քվեարկելու ոչ մեկիդ օգտին, եթե ընկերոջը ձեռք չեք մեկնում նեղության մեջ, ժողովրդի համար ի՞նչ պիտի անեք»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանի տանը եւ նրա սեփականություն հանդիսացող հանգստյան գոտում իրականացված խուզարկության արդյունքում պարզվել էր, որ ապրիլյան պատերազմի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաեւ զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաեւ մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք, թանկարժեք մեքենաներ: Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու, ինչպես նաեւ մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր