Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

03 սեպ 2018 17:11

Որդին հանել է հոր աչքերը՝ ժառանգության պատճառով

65-ամյա տղամարդուն արդեն վիրահատել են, սակայն բժիշկներն այդպես էլ չեն կարողացել փրկել նրա մի աչքը:
40-ամյա որդին հանել է հոր աչքերը՝ տան ժառանգության հարցով վեճի ժամանակ: Աբհիշեք Չաթնը 65-ամյա հորը գցել է գետնին և մատներով հանել նրա աչքերը: Daily Star-ի հաղորդմամբ՝ հարևանները հայտնաբերել են տղամարդուն արյունահոսելիս, իսկ նրա կողքին լացելիս է եղել 5-ամյա թոռնիկը:
Միջադեպը տեղի է ունեցել Հնդկաստանի Բանգալոր քաղաքում: Տղամարդուն շտապ հիվանդանոց են հասցրել, սակայն նրա մի աչքն այդպես էլ չի հաջողվել փրկել:
Այդ ընթացքում ագահ որդին փախել է, բայց մինչ այդ զանգել է քրոջը և ասել, որ հայրն անձամբ է փորձել հանել աչքերը, որպեսզի մեղքն իր վրա բարդի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր