Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է          Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել       Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել    

03 սեպ 2018 19:13

Հովիկ Աբրահամյանի եղբորորդին ազատ է արձակվել

Հովիկ Աբրահամյանի եղբորորդին ազատ է արձակվելՌԴ իրավապահների կողմից հետախուզվող, օրեր առաջ բերման ենթարկված, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր որդին՝ Հովհաննես Աբրահամյանն ազատ է արձակվել:
Այս մասին մեր հարցին ի պատասխան՝ ասացին ՀՀ ոստիկանության լրատվականից:
Մեր ճշտող հարցին ի պատասխան ոստիկանությունից նշեցին, որ հետախուզումը նախաձեռնողի կողմից խափանման միջոց ընտրված չի եղել այդ պատճառով էլ նա ազատ է արձակվել:
ՀՀ ոստիկանություն ավելի վաղ տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր եւ Արարատի մարզային վարչությունների աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառմամբ հայտնաբերվել և ՔՀԳ վարչություն է բերման ենթարկվել Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ Հովհաննես Աբրահամյանը։ 
Նա հուլիսի 24-ից հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից, ՌԴ քրեական օրենսգրքի 266․1 հոդվածի 1-ին մասի՝ մաքսանենգության մեղադրանքով։
Հովհաննես Աբրահամյանին հայտնաբերելու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին եւ ՀՀ գլխավոր դատախազությանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր